Նիկոլ Փաշինյանին վիրահատել են
Երեկ երեկոյան Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է “Նաիրի” բժշկական կենտրոնում, որտեղ ենթարկվել է կույրաղիքի անհետաձգելի վիրահատության։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար։ Նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։





































