Եղանակը կարող է անակնկալներ մատուցել
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հույս ունի, որ եղանակը վատ անակնկալներ չի մատուցի: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Պետրոսյանը նաև շեշտեց, որ չի կարելի հստակ ասել, որ ցրտահարություն չի լինի: ՛՛Օրինակ՝ ծիրանենիները վաղաժամ ծաղկում են՛՛,-ասաց նա և հավելեց. ՛՛Ռիսկային ժամանակահատվածը կշարունակվի մինչև ապրիլ ամսվա կեսը՛՛:





































