17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Աշխարհն ապշած է, թե ինչպիսի ճոխության մեջ է ապրել Յանուկովիչը /ֆոտո, վիդեո/

Մեժիգորյեում գտնվող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տունը զբոսավայր է դարձել: Լքված տան դռները բացեն են բոլոր ցանկացողների համար: Մարդիկ ուղղակի ապշել են այն ճոխությունից, որում ապրել է նախագահ Յանուկովիչը, գրում է topnews.ru-ն: Նախագահի նստավայրում մարդիկ ահռելի նավ են հայտնաբերել, թանկարժեք մեքենաներով ու մոտոցիկլետներով լի ավտոպարկ, կիլոգրամանոց ոսկե դրամ` Յանուկովիչի պատկերով, ոսկե այլ իրեր, կենդանաբանական այգի […]

Մխիթարյան.”Ուրախ կլինեի խաղալ Մովսիսյանի հետ “Բորուսիայում”

Հայաստանի հավաքականի եւ “Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական SovSport-ին տված հարցազրույցում խոսել է հավաքականի մյուս առաջատար Յուրա Մովսիսյանի մասին: “Սպարտակ” լսելիս չեմ պատկերացնում միայն ընկերներիս՝ Օզբիլիսին եւ Մովսիսյանին։ Մտքիս է գալիս նաեւ Նիկիտա Սիմոնյանը։ Ցավոք, անձամբ ծանոթ չեմ նրա հետ, սակայն հպարտ եմ, որ հայը կարողացել է նման բարձունքների հասնել ֆուտբոլում։ Այժմ հիանալի ժամանակահատված է […]

Հետեւանքները ծանր կլինեն. օմբուդսմենը հրատապ գրություն է ներկայացրել ՍԴ

Փետրվարի 17-ին Հայաստանի ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցներ հրապարակային դիմում ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանին, որից հետո Օմբուդսմենը հրատապ գրությամբ դիմեց Սահմանադրական դատարան: Ստորև ներկայացնում ենք Պաշտպանի գրությունն ամբողջությամբ: “Բարձր դատարան,  Սահմանադրական դատարանի հունվարի 24-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ կայացրած աշխատակարգային որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների և գործողությունների տեղիք տվեց թե՛ գործատուների, թե՛ աշխատողների և թե՛ պետական մարմինների ղեկավարների […]

Քարաթափում Սանահին գյուղի մոտ

Փետրվարի 24-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու 3-րդ կմ-ին ժայռաբեկոր է ընկել (մոտ 1,7 խ.մ), ինչը խոչնդոտում է երթևեկությանը: Հրշեջ-փրկարարները հեռացրել են ժայռաբեկորն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

Դեպի ցմահ ազատություն. ցմահ դատապարտյալը ներկայացվել է գրական մրցանակի

1996թ. հուլիսի 12-ին տեղի է ունեցել մի ողբերգություն, որը կարծես թե մինչև օրս ստվերոտ է ու լիարժեք բացահայտված չէ: Բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար մեղադրվեցին նրա ընկերները՝ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը: Սպանությունը դաժան էր, 19 ամյա պատանու կյանքի թելը կտրվելուց հետո նրա դիակը բրեզենտե պայուսակով հանվել էր Արամ Հարությունյանի բնակարանից… […]

Օլիմպիական խաղերի փակման արարողությունը/ֆոտո/

Կայացավ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Փակման ժամանակ հանդիսատեսին Ռուսաստանը ներկայացվեց օտարերկրացու աչքերով: Ներկայացվեց նաեւ 2018 թ.-ին Օլիմպիական խաղերը ընդունող կորեական Փխենչխան քաղաքը:

Արտգործնախարարը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվարի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Տիմոշենկոն ելույթ ունեցավ Մայդանում. նա ցանկանում է նախագահ դառնալ /վիդեո/

Շաբաթ երեկոյան Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ արձակվեց ու անմիջապես մեկնեց Կիեւ, ելույթ ունեցավ Մայդանում հավաքված մարդկանց առջեւ, գրում է РИАНовости–ն: Հաշմանդամի սայլակի վրա նստած Տիմոշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել մայիսի 25-ին կայանալիք նախագահի արտահերթ ընտրություններին:

Հայաստանի հավաքականի խաղացանկը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է “Եվրո-2016”-ի ընտրական փուլի խաղացանկը: Մյուս խմբերի խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: I խումբ 7-ը սեպտեմբերի Դանիա-Հայաստան` 20:00 Պորտուգալիա-Ալբանիա՝ 20:45 11-ը հոկտեմբերի Հայաստան-Սերբիա՝ 20:00 Ալբանիա-Դանիա՝ 22:45 14-ը հոկետմբերի Հայաստան-Ֆրանսիա՝ 20:00 (ընկերական) Դանիա-Պորտուգալիա՝ 22:00 Սերբիա-Ալբանիա՝ 22:45 14-ը նոյեմբերի Պորտուգալիա-Հայաստան՝ 23:45 Սերբիա-Դանիա՝ 22:45 2015 թ. 29-ը մարտի Ալբանիա-Հայաստան՝ 20:00 Պորտուգալիա-Սերբիա՝ 23:45 13-ը հունիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ