17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Տիգրան Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են

Նախօրեին`Սոչիի Օլիմպիական խաղերի փակման արարողությունից ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշենք, որ երեկ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24–ին` ժամը 10:00–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հնարավոր են տեղումներ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների մեծ մասում, 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևելյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝  Փետրվարի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ, 28-ին հնարավոր են տեղումներ:

Օլիմպիական խաղերում հաղթեց Ռուսաստանի հավաքականը

Ավարտվեցին Սոչիի Օլիմպիական խաղերը: Ինչպես մեդալների ընդհանուր թվով, այնպես էլ ոսկե մեդալների քանակով հաղթեց Ռուսաստանի հավաքականը: Ընդհանուր մեդալների թիվը 33-ն է, ինչը ռեկորդային է, իսկ ոսկե մեդալներին` 13:                                 Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Ռուսաստան         13              11 […]

Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները Եվրո-2016-ում

Քիչ առաջ հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները Եվրո-2016-ում: Հայաստանի հավաքականը ընդգրկվեց I խմբում:   A խումբ. Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան: B խումբ. Բոսնիա-Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, Ուելս, Կիպրոս, Անդորրա:  C խումբ. Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Մակեդոնիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ: D խումբ. Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար: E խումբ. Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Լիտվա, Էստոնիա, Սան Մարինո: […]

՛՛Տղերք ջան գնացեք՛՛ /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադառնում է ՛՛ԴԵՄ եմ՛՛ շարժմանը, Հայաստանում ՛՛մայդան՛՛ լինելու և սոցիալական հողի վրա հեղափոխություն լինելու տարբերակներին: -Պարոն Ասատրյան հասարակության զգալի հատվածը դժգոհ է սոցիալ-տնտեսական իրավիճակից, գազի թանկացումից, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, կարծո՞ւմ եք՝ այս սոցիալական հողի վրա կարող է մեզ մոտ էլ մայդան լինել: […]

Ռուսաստանի հավաքականը դարձավ առաջատար Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում

Շարունակվում են Սոչիի Օլիմպիական խաղերը: 15-րդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը Ռուսաստանն է, որը նվաճել է 11 ոսկե մեդալ: Դրանցից 2-ը ռուսները նվաճեցին այսօր. սնոուբորդիստ Ուայլդը եւ բիատլոնիստները առաջին ճանաչվեցին իրենց մրցույթներում: Ռուսներն առաջատար են ըդհանուր մեդալների քանակով (29), իսկ ոսկե մեդալներով ունեն ներվեգացիների չափ` 11: Օլիմպիական խաղերի մեդալների վերջին հավաքածուները կխաղարկվեն վաղը: Վաղն էլ […]

Չեմ ընդունում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությունը . ՀՀԿ պատգամավոր/վիդեո/

Ոչ կոալիցիոն 4 քաղաքական ուժերի միանալը  պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքար ծավալած քաղաքացիական նախաձեռնությանը՝ կարո՞ղ է հանկարծ պայքարի ուղղությունը շեղել: Քաղաքացիական պայքարը կվերածվի արդյո՞ք քաղաքականի:Այս ենթատեքստում այս և այլ հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ: “Շարժումը արդեն քաղաքական է դարձել: Բայց իրենք միացան, որ այդ շարժումը ևս օգտագործեն իշխանության դեմ, այսինքն […]

Յուքոմը, Պուտինն ու Ռոստելեկոմը

 Վերջնականապես որոշեցի հրաժարվել “Յուքոմի” ծառայություններից. նախ մտածում էի դատարան դիմեմ, քանի որ օրը ցերեկով, բառի բուն իմաստով “Յուքոմ”-ը խաբել է ինձ: Պարզվում, որ ես իբր դեկտեմբերի 2-3—ին 10 ֆիլմ եմ պատվիրել ու նայել…այն էլ ինչպիսի ֆիլմեր՝ էրոտիկ, օրը ցերեկով ու ամեն մի ֆիլմը նայել եմ երեք րոպե, ոչ ավել: Ու դա այն օրը, երբ Վլադիմիր […]

“Բորուսիան” պարտվեց.Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Այսօր կայացավ Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի “Համբուրգ”-“Բորուսիա” (Դորտմունդ) հանդիպումը: Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 3-0 հաշվով: Այս պարտությունից հետո “Բորուսիան” կմնա 3-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ