04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թույլ տվեք՝ գամ ծնկի գամ ձեր առջեւ ու ներում խնդրեմ`Վարդան Պետրոսյանը դիմեց տուժող կողմին. news.am /վիդեո/

Ինչպես տեղեկացնում է news.am-ը դերասան Վարդան Պետրոսյանը այսօր՝ մարտի 28-ին, օգտվեց իրեն անհապաղ դատարանի դահլիճից ազատ արձակելու՝ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած միջնորդության մասին կարծիք հայտնելու հնարավորությունից եւ դիմեց ողբերգական վթարի եհտեւանքով զոհված երկու երիտասարդների մայրերին

“Անտակ է ձեր վիշտը, ձեր ողբերգությունը։ Մի մտածեք, որ սրանք ուղղակի խոսքեր են, մի մտածեք, որ այդ մարդիկ միջնորդում են ինձ ազատել, խոսքը  չի գնում ընդհանրապես ազատելուն, դա խափանման միջոցին է վերաբերում, ես միեւնույն է, դատվելու եմ: Դիմում եմ մայրերին: Ես հասկանում եմ ձեզ, դուք կարող եք ասել՝ լավ կլիներ, ես ծնված չլինեի, լավ կլիներ՝ ես մեռած լինեի, ես էլ եմ դա մտածել բազմիցս”,- ասաց դերասանը։

Վարդան Պետրոսյանը հիշեցրեց, որ իրեն դատարան են բերել հիվանդանոցից, իր վիճակը վատ է, եւ որ մեղադրող կողմն այժմ հիմք չունի իրեն կալանավորված պահելու, ապա դիմեց դատարանին՝ հորդորելով իր խափանման միջոց կալանքը փոխել։

Վարդան Պետրոսյանի խոսքով՝ գտնելով կալանքի տակ, ինքը հնարավորություն չի ունեցել; անձամբ հանդիպելու եւ խոսելու տուժող կողմի հետ. “Դա խափանում էր ոչ թե իմ  ազատությունը,  այլ խափանեց  իմ հանդիպումը: Ես հինգ ամիս չեմ խոսել: Դուք մի հաղորդման ժամանակ ասել եք՝ թող ներողություն խնդրի հեռոստատեսությամբ։

Սիրելի մայրեր, տասը հեռուստատեսություն կա այստեղ, կարծում եք՝ ես կվախենա՞մ, կամաչե՞մ ձեզանից ներողություն խնդրել։ Ես ամբողջ կյանքում ձեզանից ներողություն եմ հայցելու, ես հայր եմ, պատկերացնում եմ ձեր ցավը, ես մոռացել եմ՝ իմ հասցեին ինչ եք ասել, ես գիտեմ՝ ինչ է սգավոր մայրը։ Թույլ տվեք՝ գամ ծնկի գամ ձեր առջեւ ու ներում խնդրեմ”։

Վարդան Պետրոսյանը դիմեց դատարանին, որպեսզի թույլ տա, մոտենալ տուժող կողմին ու  ծնկի գալով՝ ներում հայցել, բայց  դատարանը թույլ չտվեց, ինչին դերասանը արձագանքեց. “Տեսեք, որտեղ բարոյական քայլ եմ ուզում անել, օրենքն է ինձ խանգարում”։

Մանրամասները սկզբնաղբյուր  կայքում:

Լուսանկարն ու տեսանյութը news.amի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ