23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

“Ժառանգություն”-ը գո՞հ է

 “Ժառանգություն”  կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ”  փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին”  հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ:   Արձանագրում ենք, որ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հիշյալ պայմանագրի քվեարկության ընթացքում չի պահպանվել սահմանված ընթացակարգը, հաշվիչ հանձնաժողովը չի […]

“Տաշիր” բարեգործական հիմնադրամը ամփոփեց…

  Ավելի քան երկու տասնամյակ “Տաշիր”  բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կյանքի է կոչում տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր՝ ընդգրկելով ոչ միայն  Հայաստանը, այլև Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը: Որպես հավատամք ունենալով մտավոր ներուժի զարգացման, հոգևոր արժեքների ամրապնդման, մեր հայրենակիցների կենսապահովման պայմանների բարելավման գերակայությունները՝ Կարապետյանները, ի թիվս բազմաթիվ այլ բնագավառների, առաջնային են համարում կրթության, […]

Թուրքիայում երրորդ նախարարն է հրաժարական տվել

Թուրքիայում օրերս տեղի ունեցած կոռուպցիոնսկանդալի պատճառով /որի հետեւանքով նախարարների որդիներ էին ձերբակալվել/ երրորդ նախարարն է թողնում պաշտոնը: Հրաժարական է տվել շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը, որի տղան նույնպես խառն է սկանդալային պատմությանը, գրում է Газета.Ru-ն: Ավելի վաղ նույն պատճառով Թուրքիայում հրաժարական էին տվել էկոնոմիկայի եւ ներքին գործերի նախարարները:

Լավագույն ֆուտբոլիստների լավագույն մեքենաները

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներիից Լեոնել Մեսսի, Զլատան Իբրահիմովիչի, Քրիշտիանու Ռոնալդուի մեքենաները: Ներկայացվող տեսահոլովակում այս ֆուտբոլիստները այդ մեքենաներով երեւացել են 2013թ. ընթացքում:

Ոստիկանությունը շնորհավորում է և հորդորում

Հարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ  ու մեծ ակնկալիքներով: Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են […]

Չեմ կարողանում ներել նրանց, ում ապագայի համար մենք կյանք էինք տալիս

Վերջերս մի առիթով զրուցում էի մի ուսուցչի հետ, ով երեսուն տարուց ավել աշխատել է դպրոցում: Ես ցնցված մնացի նրա կերպարով, նրա տեսակով և նրա անցած ուղով: Ուսուցիչ, ով պատերազմի ժամանակ աշխատելով դպրոցում, ամբողջ շաբաթը դասավանդում էր խտացված ժամերով, ստանում էր ամսեկան ընդամենը երկու հազար դրամ: Ի՞նչ կարող է մարդ անել մեկ ամիս երկու հազար դրամով: […]

Տարին Հայաստանի հավաքականի համար անհաջող էր

՛՛Ֆուտբոլ +՛՛ շաբաթաթերթը հրապարակել է եվրոպական հավաքականների դասակարգման աղյուսակը, որը կազմվել է 2013թ. ընթացքում հավաքականների անցկացրած հանդիպումների արդյունքները վերլուծելուց հետո: Այս անգամ Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 34-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ անցած մրցաշրջանում մեր հավաքականը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը: Այս տարի Հայաստանի հավաքականը անցկացրել է 9 հանդիպում, տարել է 3 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել […]

Ձիու տարին և կոռուպցիան

Պարզվում է 2014թ.-ի փոփոխությունները վճռորոշ կլինեն Հայաստանի առաջիկա 20-25 տարիների համար: Այդպիսի  կանխատեսում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ`  արեց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:  “Ռուսաստանի եվրոպական հատվածը կշարունակի սերտորեն կապված մնալ Եվրոպայի հետ, ասիականն ավելի փոփոխական հատված է, այն կապված կլինի ավելի շատ ասիական պետությունների հետ: Մեր ուղղությունը կլինի դեպի Եվրոպան միտված: Եվրոպական միությունը վերաձևվելու է, միգուցե […]

Այ քեզ բան, կնոջից բաժանվելը մոդա է դարձել

Ռոբերտ Մելքոնյանը Facebook-յան իր էջում գրել է ”Այ քեզ բան, կնոջից բաժանվելը մոդա է դարձել, խաղ ու պար?…Ամերիկացիները մի բան են անում, ռուսներն են ընդօրինակում, ռուսներին էլ ամերիկացիները…Պուտինը բաժանվեց կնոջից հիմա էլ Օբաման է ուզում բաժանվել: Մեղավորը Սարկոզին է, նա տարածեց այս բաժանման ՙՙ նորաձևությունը ՚՚…Դե Փարիզը ինչպես միշտ նորաձևությունների մայրաքաղաքն է… Նախագահները ինչ օրինակ […]

Բարեխի՞ղճ է դարձել /վիդեո/

”Մեզ ընդհանրապես չի հետաքրքրում` որ ընկերության սեփականատերն ով է”,-այսօր ասուլիսում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք այն, որ ”Ալեքս գրիք” ընկերությունը վերջերս հանձնաժողովի կողմից նկատողության չի արժանացել, նշանակում է, որ դրա սեփականատերը համարվող ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բարեխիզճ է դարձել: Շարունակությունը` տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ