02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Մանուել Վալսին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մանուել Վալսին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեր բարձր առաքելությանը:

Հայաստանը կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը:

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում պատմական հինավուրց կապերի վրա խարսխված հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կամրապնդվեն և կխորանան` ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ