22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Կիեւում

Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը հայտարարել է, որ Ուկրաինան նախաձեռնել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում, որը կկայանա մարտի 7-ին Կիեւում: Նա ասել է, որ պետք է փնտրել ցանկացած հարթակ երկխոսության համար, տեղեկացնում է Корреспондент-ը։

Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների երկրպագուների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Ինչպես հայտնի է, այսօր՝ մարտի 5-ին, բացի Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումից, միմյանց հետ մրցելու էին նաեւ երկու երկների ազգային հավաքականների երկրպագուները: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Կրասնոդարի համալսարանի մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել դասախոսությամբ` ”Թուրք-ադրբեջանական դաշինքը որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք” թեմայով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 5-ին այցելեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ՝ ”Թուրք-ադրբեջանական դաշինքը որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք” թեմայով: Դասախոսության ժամանակ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացմանն ու ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաեւ նրան, որ Թուրքիան ռազմական, ֆինանսական եւ տնտեսական օգնություն […]

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

Այսօր՝ մարտի 5-ին, լրանում է հայոց սպարապետ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձը: Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ […]

Նոր Նորքում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, մարտի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ  

Յանուկովիչի “ՆՈՅ”-ը /ֆոտո/

CNN-ը հրապարակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մեժիգորյեի առանձնատնից նոր լուսանկարներ, որոնցից մեկում հայկական արտադրության ՆՈՅ կոնյակ է պատկերված, որը, ինչպես երևում է պիտակից, Յանուկովիչը ստացել է իր 61-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վազգենի երազած Հայաստանը /վիդեո/

Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը առավոտյան այցելել է “Նաիրի” բժշկական կենտրոն՝ տեսակցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին:  “Հիշեցինք, որ մի անգամ էլ Սպարապետի հետ ենք այցելել Գրետա մայրիկին: Առողջություն նրան”,-ասաց գեներալը: Իսկ Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը աստիճանաբար կայանում է: “Վկան պատանի այս եկրապահներն են, որ Վազգենի ծննդյան օրը երդվեցին: […]

Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:

Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Գառնիից

”Ես արդեն մի անգամ բերեցի Պոմպեոսի օրինակը, որը հսկայական տարածք է, Գառնին դրա 1 տոկոսն է կազմում ընդամենը, որտեղ բացարձակ ոչինչ չկար, Գառնիի նման տաճարները տարածքում մի քանիսն են, բայց պարսպից ներս ջուր էլ չես գտնի, իսկ տուրիզմը դրանից չի տուժում… ձեր բացը սխալ ճանապարհով եք որոշել լրացնել, բիոզուգարաններն ու սրճարանները չեն, որ խթանում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ