25 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ե՞րբ է նա վերջին անգամ այցելել պանթեոն. Աշոտյանը՝ Անդրանիկ Մարգարյանից եւ Քոչարյանից /վիդեո/

ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճի մասին նկատեց, որ կարիք չկա 1998-2008-ի ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների հետ կապված ունենալ նման սուր արձագանք, որովհետև որևէ ենթատեքստ այդ գնահատականների ու վերլուծականների մեջ չկա: ՛՛Այդ թվականաներին էլ ՀՀԿ-ը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը: 1998թ-ի Հայաստանի նախագահական ընտրություններից հետո […]

Պաշտոն Թևանի՞ն. Հայկական ժամանակ

Հայկական ժամանակ-ը գրում է. Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ամանորից առաջ հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու իր որոշման մասին, առաջիկայում, ասում են, հնարավոր է, պաշտոն ստանա։ Թե ինչ պաշտոն դա թերթին  ճշտել չի հաջողվել։ Թևան Պողոսյանն ինքը արդեն մի քանի շաբաթ է անհասանելի է դարձել լրագրողների համար։  Ըստ որոշ տեղեկությունների, պաշտոնի առաջարկն անսպասելի է եղել […]

Աշխատավարձերի նախկին պարտքերը մարվում են

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով 2013թվականը՝ անդրադարձավ նաեւ համայնքային բյուջեների կատարման եկամուտների ցուցանիշներին: Ընդ որում, նա կարեւորեց աշխատավարձերի նախկին տարիներին կուտակված պարտքերի մարումը: 2008 թ-ի հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձի 2.3 մլրդ դրամ պարտքից անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ մնացել է 36.3 մլն դրամի պարտք: Միայն անցած տարի մարվել է 68,9 […]

Թե ինչու զինծառայողը խեղդեց կնոջը. Հրապարակ

“Հրապարակ”-ը անդրադարձել է  Տավուշ գյուղում գրանցված արտակարգ դեպքին: Նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 28-ամյա Հովսեփ Իսրայելյանը լուսադեմին խեղդամահ անելով սպանել Էր կնոջը` 26-ամյա Հաս­միկ Զաքինյանին: Դեպքից հետո ամուսինը հանձնվել է Ռազմա­կան ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին` նշելով, որ կնոջ դիակը գտնվում է բնակարանում: Իսրայելյանին ոստիկանները ձերբակալել են ու մեկնել բնակարան, որտեղ և հայտնաբերել են խեղդամահ […]

Բնապահպանության նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել .Ժողովուրդ

“Ժողովուրդ”  թերթը գրում է. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Թերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով: Բազում աշխատակիցներ արդեն հարցաքննվել են: Բանն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է: Այսինքն՝ այս […]

Գեներալի որդին ՛՛տանուլ տվեց՛՛. Հրապարակ

“Հրապարակը”-ը  գրում է. Վերջերս բավականին ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները: Բնակչության շրջանում նույնիսկ մարզպետացուների աննուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները: Ամենից հաճախ կարելի է լսել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անունը, որին դեռ նախընթաց տարի էին շտապում կարգել մարզպետի աթոռին: Պաշտոնի գինը, թերեւս, փետրվարին կայացած […]

Րաֆֆին վաճառում է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”  թերթը գրում է. “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո կարծես թե չի վերագտնում իրեն։ Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ քաղաքական պրոցեսներում այլեւս չկա։ “Ժառանգության” առաջնորդը նաեւ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը […]

Ալիկ Սերգեյիչի քեֆի պատճառը. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերևս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, և նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել։ Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝քեֆ անելիս։ Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը։ Իսկ ակորդեոն չի՞ նվագել ՝ հետաքրքրվեցինք մենք, պարզվեց՝ ոչ։ Ըստ մեր աղբյուրների, նախկին […]

Քոչարյանի վերադարձը ամոթ է մեր ազգի համար. Ժամանակ

“Ժամանակ” թերթը զրուցել է “Սասուն” ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ։ Հատված հարցազրույցից. Պարոն Միքայելյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս երկու հարցազրույց տվեց, որտեղ շատերն ակնհայտորեն նրա՝ քաղաքականություն վերադարձն են տեսնում: Ի՞նչ կարծիք ունեք նրա հարցազրույցների վերաբերյալ: Սա չի՞ վկայում այն մասին, որ մենք այնքան ենք թուլացել, որ խոցելի քաղաքական գործիչների վերադարձի […]

Կերել է հարսի շորը /ֆոտո/

Հարսի զգեստը ուտելու էր` բառի բուն իմաստովՍովորաբար հարսանեկան զգեստներ ձևավորում և կարում են դիզայներներն ու դերձակները, այս անգամ զգեստի հեղինակը կոլումբացի խոհարար Խուան Մանուելն է, ով Colombiatex ցուցադրության ժամանակ ներկայացրել է իր “նոր դիզայնի” հարսանեկան զգեստները, որոնք նորապսակները կարող էին օգտագործել որպես քաղցրավենիք:  Հարսի զգեստը պատրաստված էր շուրջ 4000 քաղցր գլազուրով պատված վարդի թերթերից: Հարսանեկան ծաղկեփունջը և արդուզարդը ևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ