28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Կրեմլին պետք էր որ Հայաստանը չստորագրի Ասոցացման պայմանագիրը/վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը այսօր կանխատեսումներ արեց Մաքսային միության մասին: Նրա դիտարկմամբ Մաքսային միությանը միանալը հենց նույն Եվրասիական միությանը միանալն է: “Հայաստանի իշխանությունը մտվախություն ունի, որ Մաքսային միության դռները իր առաջ այդքան էլ բաց չեն, այսինքն Կրեմլին այնքան էլ պետք չէր Հայաստանը Մաքսային միությունում, Կրեմլին պետք էր որ Հայաստանը չստորագրի Ասոցացման պայմանագիրը”,-նշեց քաղաքագետը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ինչու պիտի Յուրի Վարդանյանը դեմ լիներ մարզչին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը գլխավոր մարզչի ղեկը վստահել է անցյալում նշանավոր բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, ով մինչեւ վերջերս բնակվում էր ԱՄՆ-ում եւ հայրենադարձ է եղել իրեն վստահված գործը ստանձնելու համար։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը դեմ է եղել այդ որոշմանը: ՛՛Բացարձակապես այդ հարցում […]

Արծիվների հերթական մեդալը Սեյրան Օհանյանին

Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի եւ “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 4-ամյակի առթիվ, այսօր “Հայոց արծիվներ” կազմակերպությունը հյուրընկալվել էր Պաշտպանության նախարարությունում, որը, ի դեպ, առաջին անգամն էր: Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը Հայոց պետականության կայացման ու հզորացման գործում ներդրում ունենալու համար նախարար Սեյրան Օհանյանին պարգեւատրեց “Հայոց արծիվներ” ոսկյա հուշամեդալով: Այնուհետեւ նա հանձնեց խորհրդանիշ արծիվը եւ նվիրեց […]

Ովքեր են այդ ամերիկյան ընկերության բաժնետերերը

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում խնդրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հրապարակել այն բաժնետերերի ցանկը, ովքեր գնել են Որոտանի ՀԷԿ-ը: Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ գործարքը համարում է մասնավորեցում: Պատասխանելով՝ Նազարյանն ասաց, որ այդ հարցում իրենք ղեկավարվել են էներգետիկայի մասին օրենքով: ՛՛Այնտեղ հստակ գրված է, որ մեր հանձնաժողովը […]

Սոչիի հայերը դիմավորել են օլիմպիական կրակը “Առաջ, Հայաստան” կոչերով /վիդեո/

Օլիմպիական կրակը հասել է Սոչի, որտեղ կմնա 3 օր: 350 ջահակիր այդ օրերի ընթացքում քաղաքով կտանեն օլիմպիական ջահը: Օլիմպիական կրակը դիմավորել են նաեւ Սոչիի հայերը` Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրպագուները, Հայաստանի դրոշներով եւ “Առաջ, Հայաստան” կոչերով, տեղեկացնում է Еркрамас-ը:

Որքան են վաստակում ՛՛Հայռուսգազարդի՛՛ աշխատակիցները

՛՛Հենց վերջին այսօրվա սակագնի պայմաններում Ձեզ հայտնի՞ է արդյոք ՀՀ կառավարությունը շարունակում է պարտքեր կուտակել Գազպրոմի հանդեպ, սա հնարավոր է Ձեր հարցը չէ, բայց գուցեև Ձեզ հայտնի է՛՛,-Ազգային ժողովում դիմելով Հանրային ծառայություններոը կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանինէ հարցրեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նազարյանը պատասխանեց, որ ինչպես և նկատեց Բագրատյանը՝հարցն իրեն չէ ուղղված. ՛՛Այս պահին իմ […]

Գազի կալորիականությունից

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե գազի ցածր կալորիականության մասին բնակիչների անհանգստություն որքանով է տեղին:   Նազարյանը պատասխանեց, որ շատ են բարձրաձայնում այդ հարցը, թե մամուլը, թե տնտեսվարողները, բայց դա կարող է ստուգել միայն մեկ մարմին, որը պարտավոր է ստուգել այն լաբորատորիանները, որոնք գործում են։ […]

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժային

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, ով  ԱԱԽ քարտուղարի հրավերով երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան  Կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:                 Բանախոսները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր` ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, այդ թվում` ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի, […]

՛՛Էտ մեզ կարող եք է ասել, բայց Ռուսաստանին չեք կարող ասել՛՛

 ՛՛Մենք ականատես եղել ենք, թե ինչպես իւշխանությունների մեկնաբանությունների արդյունքում ստիպված ենք լինում վերանայել բազմապատկման աղյուսակը և սա նորություն չէ՛՛,-այսօր դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս նշեց, որ Ռոբերտ Նազարյանն ասում է, որ հանձնաժողովը ՛՛գազային պայմանագրերից՛՛ ու ՛՛Հայռուսգազարդի՛՛ վաճառքից հետո գործելու է այնպես,  նույն եռանդով ու ոգով, […]

Եգիպտոսում խոզի գրիպից 24 հոգի է մահացել

Եգիպտոսում խոզի գրիպի արդյունքում 24 հոգի է մահացել, գրում է Газета.Ru-ն: Բացի այդ` այս հիվանդության ախտանիշերով 2014 թվականի ընթացքում արդեն հազար մարդ է հոսպիտալացվել: Երկրի իշխանությունները զգուշացնում են, որ համաճարակը տարածվել է Կիպրոսում: Մահացածների մեջ կան նաեւ բժիշկներ, ովքեր բուժելիս են եղել հիվանդներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ