08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սոցիալական աջակցության ծրագրեր՝ կանանց միամսյակի կապակցությամբ

Երևանի քաղաքապետարանը կանանց միամսյակի  կապակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀԿ կանանց խորհրդի հետ համատեղ նախաձեռնել և իրականացնում է սոցիալական աջակցության 2 ծրագիր, որոնց շրջանակում այցելություններ են կազմակերպվում և համապատասխան աջակցություն ցուցաբերվում արցախյան ազատամարտի մասնակից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող երևանաբնակ ազատամարտիկների մայրերին և կանանց: Աջակցություն են ստանում նաև 4 և ավելի անչափահաս, նորածին երեխա ունեցող ընտանիքները: Ծրագրերի շրջանակում ընդհանուր առմամբ աջակցություն կստանա շուրջ 230 ընտանիք:

Ծրագրում ընդգրկված ընտանիքներ են այցելել և կանանց շնորհավորել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով  կանանց՝ Ռուզաննա Զաքարյանն ընդգծել է, որ բազմազավակ, ազատամարտիկների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերում ընդգրկված ընտանիքները եղել և շարունակելու են մշտապես մնալ  քաղաքապետի ուշադրության կենտրոնում:

Ծրագրի շահառուներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մշտական աջակցության և ուշադրության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ