17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

”Հայաստանի հավաքականը ուժեղ մրցակից է”.Բերեզուցկի

Ռուսաստանի հավաքականի եւ ”ԲԿՄԱ”-ի պաշտպան Վասիլի Բերեզուցկին Спорт-Экспресс-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հետ խաղի մասին: ”Հայաստանի ազգային հավաքականը ուժեղ մրցակից է, որն ունի բարձրակարգ հարձակվողներ: Նրանք տանն ավելի լավ են հանդես գալիս: Չնայած հիմա նրանք, հավանաբար, արտագնա հանդիպում են անցկացնում: Հիմա մեզ համար ավելի կարեւոր է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը”,-նշել է նա: 

Անդրեասյան.”Կարծում եմ` կհաղթի Ռուսաստանի հավաքականը”

Երեւանի ”Արարատի” կազմում ԽՍՀՄ չեմպիոն հռչակված Արկադի Անդրեասյանը գնահատական է տվել մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը: ”Կարծում եմ` Ռուսաստանի հավաքականը կհաղթի: Հայաստանի առաջնությունում հանդես եկող հավաքականի ֆուտբոլիստները անցկացրել են մեկական հանդիպում, դեռ այդքան էլ լավ պատրաստ չեն: Ինչ վերաբերում է մեր առաջատարներին` Օզբիլիսը, ասում են, վնասվածքից նոր է վերականգնվել, Մովսիսյանի մարզավիճակն էլ համոզված չեմ, […]

Հայաստանի տնտեսության չորս սահմանափակում, որ ուսանողները չեն ցանկանում աշխատել. ներկայացվեց մրցունակության զեկույցը

՛՛Ի –Վի քոնսալթինգ՛՛ ընկերությունն ու ՛՛Տնտեսություն և արժեքներ՛՛ հետազոտական կենտրոնը հրապարակել են 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը: Զեկույցի թեման երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է: Ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը ներկայացնելով զեկույցն, ասաց, որ այն նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածի միջև երկխոսության ձևավորմանը՝ նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը:  Զեկույցը […]

Ադրբեջանն աղավաղում է Խոջալուի իրադարձությունները. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Ի պատասխան ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից այս օրերին Խոջալուի դեպքերի առնչությամբ սանձազերծված քարոզչական արշավի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ի թիվս այլ քայլերի, տարածել է նաեւ հայտարարություն, որը լայնորեն տարածվել է ամերիկյան առաջատար լրատվական գործակալությունների կողմից: “Ադրբեջանական դիվանագիտությունն ու լոբբին շարունակում են ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ Ադրբեջանի ժողովրդին՝ կեղծելով ղարաբաղյան հակամարտության էությունն ու պատմությունը եւ մասնավորապես, Խոջալուի իրադարձությունները: […]

Վարչապետն ընդդեմ Իշխանի. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել։ Խոսքը “Վերահսկիչ պալատի մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված։ Օրինակ՝ “ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ՝ ՎՊ կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ”։ Ըստ նախագծի՝ […]

Մխիթարյանը Kicker-ի եւ Goal-ի խորհրդանշական հավաքականներում

Բունդեսլիգայի 23-րդ տուրի արդյունքներով գերմանական հեղինակավոր Kicker.de, ինչպես նաեւ Goal.com պարբերականները կազմել են տուրի խորհրդանշական հավաքականը: Երկու կայքերն էլ  խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են Դորտմունդի ”Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ”Նյունրբերգի” դեմ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

ԲՀԿ-ն մուծում է եւ բողոքում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, իր բիզնեսը կառավարման հանձնած ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը տեղյա՞կ է, իր ընկերությունները մուծել են կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսը՝ թերթը հարցրեց նրան: “Մուծումների խնդիրը տնօրենների գործն է”: Կատարվե՞լ են մուծումները:  “Երեւի”: Փաստորեն, մի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Շանգրի լան”  ու մյուսներն են այդ մուծումները կատարում, իր հերթին էլ ԲՀԿ հարվածային բրիգադն […]

Գեներալ Մանվելի բզիկները. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն զրուցել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված. –Բզիկներ չունի՞, որպես տղամարդ։Ոնց որ մի քիչ ունի: -Համենայն դեպս ընտանիքում էդպես չի դրսեւորվում: Բզիկներ չէի ասի, բայց շատ պահանջկոտ է: –Ասում են` ում հասնում, անունը Վազգեն է դնում, գնում է հարեւանների, քավոր–սանիկների տները, ապսպրում` նորածնի անունը փոխել, Վազգեն դնել: -Չէ՜, չէ, մենք որ ընդամենը մեկ Վազգեն ունենք: –Մեկ էլ ասում են` փողոցը փակում է, ասում է` էստեղով չանցնեք. […]

ԱԱԾ-ում կլինեն նոր պաշտոնանկություններ. Ժամանակ

“Ժամանակի” տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությանը հնարավոր է հաջորդեն նորերը։ Մենք արդեն իսկ գրել ենք, որ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո նույն գործի շրջանակներում, ինչի համար ազատվեց Ռոմիկ Հարությունյանը, աշխատանքին հրաժեշտ տվեց նաեւ ԱԱԾ Գլխավոր վարչության պետի տեղակալ Տիգրան Աղաջանյանը։ Հաջորդը, ըստ տեղեկությունների, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն է։  Նա այս օրերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ