22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման ոլորտում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցեց երկօրյա համաժողովի` նվիրված  «Բարձրագույն կրթության համադրելիության և միջազգայնացման խթանում» (PICQA)  ծրագրի արդյունքների ամփոփմանը Պատվիրակության ներկայացուցիչը ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի անունից ողջույնի խոսք հղեց   համաժողովի մասնակիցներին, իսկ միջոցառման ավարտին ներկայացավ ամփոփիչ ելույթով: Համաժողովի ընթացքում ծրագրից իրենց քաղած դասերը և որակի ապահովման փորձն են ներկայացրել հայաստանյան […]

Վարչապետը իրականում զրկված է Սահմանադրությամբ ու օրենքներով իրենց վերապահված լիազորություններից. Նախախորհրդարան

 ՛՛Նախախորհրդարանը՛՛ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականը և այդ պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ ասեկոսեները վերջին օրերի ընթացքում արհեստականորեն վերածվել են հանրապետության թիվ մեկ քաղաքական նորության: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է նորգաղութային, իսկ որոշ առումներով` անգամ դասական գաղութային բնույթի արտաքին կառավարման ներքո: Այն չունի ազգային շահերով առաջնորդվող պետական […]

Արթուր Աբրահամը հանդիպել է Լենոքս Լյուիսի հետ/ֆոտո/

Հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը  հանդիպել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լյուիսին: Աբրահամը տեղադրել է լուսանկար ամերիկացի բռնցքամարտիկի հետ իր ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա մայիսի 3-ին Նիկոլա Սյեկլոցայի դեմ:

Ինչն է նրան ստիպում զիջել իշխանությունը

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համար անակնկալ չէր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Այս մասին նա խոսեց այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հրավիրված հանդիպմանը:  ՛՛Ես չէի կարծում, որ հենց այդ օրը կլինի, բայց որ Կառավարությունը բավական երկար ժամանակ էր պաշտոնավարման, և ոչ այդքան էլ լավ զարգացում էր Հայաստանի տնտեսության համար նրանց պաշտոնավարման ընթացքը, տնտեսական ու քաղաքական վատ […]

“Աժ ոչ իշխանական քառյակը նույն քրեաօլիգարխիկ գաղափարներին է հարում”

Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խոսեց վարչապետի հրաժարականի և քաղաքական հետագա զարգացումների մասին: ”Նախ Տիգրան Սարգսյանը երկարակյաց վարչապետներից մեկն է, նրա վարչապետության ժամանակահատվածը Հայաստանի համար խիստ անբարենպաստ եղավ : Մենք լավ իմանալով, թե վարչապետի վրա ինչ պարտականություններ են դէ ֆակտո դրած, ոնց ասած նախարարների բրիգադիրի դեր այն դեպքում, երբ քաղաքական որոշումները ընդունվել […]

Բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր /ֆոտո/

Օմսկում բնակելի շենքում կենցաղային գազ է պայթել, ինչի հետեւանքով կան զոհեր: Երկհարկանի շինության մեջ ապրելիս է եղել 28 հոգի, որոնցից 6` երեխաներ:   Նախնական տվյալներով` 5 հոգի մահացել է, 8 հոգի հոսպիտռալացվել է, որոնցից 2-ը` երեխաներ: Եւս 5 հոգի անհետ կորած է համարվում, այժմ փլատակների տակից փրկարարները փորձում են հանել նրանց, գրում է Интерфакс-ը: 

Եղեք սիրված և միշտ ժպտացեք

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը շնորհավորում է Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները` մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում: Բնությունը կնոջն է պարգևել մայրանալու մեծագույն […]

Քոչարյանը, որպես վարչապետ ձեռնտու չէ նախագահին.Պետրոս Մակեյան

”Քաղակական օրակարգային հարց է վարչապետին պարտադրված հրաժարականի հարցը: Ես համոզված եմ, որ դա պարտադրված էր և կբացատրեմ, թե ինչու պարտադրվեց: Օֆշորային սկանդալից հետո և դրանից հետո ու առաջ եղած դեպքերից հետո յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական գործիչ պիտի հրաժարական տար: Ինչու այն ժամանակ Տիգրան Սարգսյանը հրաժարական չտվեց ու հիմա տվեց”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ”Ժողովրդավարական հայրենիք’’ […]

Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը դարձան Գերմանիայի ակումբային չեմպիոն

Գերմանիայում ավարտվեց շախմատի երկրի ակումային առաջնությունը: Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ Սերգեյ Մովսիսյանի թիմը` ”Բադեն-Բադենը”, վաղաժամկետ հռչակվել էր Գերմանիայի չեմպիոն: Ակումբը 14 մրցախաղերում 28 հնարավորից վաստակել էր 28 միավոր եւ վերջին տուրից առաջ անհասանելի էր դարձել մոտակա մրցակցի համար: Վերջին տուրում Արոնյանը հաղթեց Ֆելիքս Գրաֆին։

Ազգայնականներին ստիպել են սողալ “ամոթի միջանցքով” /վիդեո/

Խարկովում տեղի է ունեցել բախում “Աջ սեկտորի” ակտիվիստների եւ պրոռուսական ցուցարարների միջեւ: Այստեղ ոստիկանությունը “Աջ սեկտորի” ակտիվիստներին հազիվ է փրկել “Լինչի դատաստանից”: Նախօրեին Խարկովի Շեվչենկոյի անվան թատրոնի դիմաց ազգայնականների եւ պրոռուսականների միջեւ բախումները թեժացել են, ցուցարարները սկսել են իրար հարվածել շշերով ու քարերով, տեղեկացնում է Интерфакс-ը: Ոստիկանները փորձել են փրկել “Աջ սեկտորի” ազգայնականներին, սակայն մյուս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ