07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի՞նչ է շահում Երևանը կարմիր գծերից

Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է շահել Երևանը կարմիր գծերից:

”Ի՞նչ տարբերություն կա, ես իմ մեքենան կանգնեցնում եմ գծանշված տեղում, թե՞ չգծանշված տեղում, տարբերությունը ո՞րն է, ինչ եմ ես որպես Երևանի քաղաքացի շահում դրանից, ի՞նչ առավելություն է տալիս ինձ գծանշված վայրում կանգնելը: Քաղաքը կարող էր շահել նյութական և ոչ նյութական միջոցներ”,-հարցրեց նա ու ապա նշեց, որ Երևանի քաղաքապետարանին ուղղված հարցմանը պատասխան են ստացել, որ որտեղ նախկինում մեքենաները կանգնեծ են եղել, այնտեղ էլ կարմիր գծերն են ներկվել:

”Ես ի՞նչ եմ ստանում դրանից, մինչև այդ կարմիր գծերը ես էլի նույն տեղում կանգնում էի, կային ճանապարհային նշաններ, կանգնում էինք:

Եթե այնպիսի հայեցակարգ չի ընդունված, որ ասենք սրանով լուծում եք քաղաքում եղած բեռնաթափման խնդիրը, այդ դեպքում ինչ է ստանում Երևան քաղաքը դրանից”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ