Վաճառվել է աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը` 120 միլիոն դոլարով /ֆոտոշարք/
ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում վաճառվել է մի առանձնատուն ռեկորդային գնով: Այն արժեցել է 120 միլիոն դոլար: Առանձնատունը կառուցվել է 1890-ականներին` ֆրանսիական Վերածնունդի ճարտարապետության ոճով: Տանը կա սեփական սոլյարի, թենիսի հրապարակ, լողավազան եւ այն: Թե ով է գնել այդ թանկարժեք առանձնատունը, հայտնի չէ:





































