ԲՀԿ պատգամավորը տեղյակ չէ Դավիթ Քոչարյանի որոշումից
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը տեղյակ չէ, թե իրենց խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը դուրս է եկել խմբակցությունից կամ կուսակցությունից, թե ոչ: ”Ես չգիտեմ դուրս է եկել, թե չէ, քաղաքական գործընացներ են”,-նշեց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանը դիմում էր ներկայացրել մանդատը վայր դնելու մասին: Ըստ լուրերի` նա նաև կուսկացությունից է դուրս գալու:





































