06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Միասին դեռ շատ հաղթանակներ ենք կերտելու. Ա. Մանուկյան

՛՛20 տարի առաջ հայ ժողովուրդը կքնել է իր մեծագույն հաղթանակներից մեկը, ընդ որում կնքել է ոչ ինչպես միշտ բարոյական, հոգեբանական, այլ՝ ռեալ: 20 տարի առաջ արձանագրվել է հայ ժողովրդի արժանապատվության, հաղթանակի, իր արժանի զավակների շնորհիվ իրական հաղթանակ՛՛,-այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

Սակայն, վերջինիս խոսքով, այսօրվա իշխանությունները չգնահատեցին ու չեն արժևորում այդ արժեքը, չեն գովերգում այդ արժեքն ու այն իրականացնող մարդկան: ՛՛Հազարավոր ազատամարտիկներ ու զոհվածների հարազատներ գտնվում են շատ խեղճ վիճակում, մեծ մասն արտագաղթում են Հայաստանից՛՛:

Միևնույն ժամանակ Արամ Մանուկյանը լավատեսություն ունի:

՛՛Բայց մեկ է՝ այն սերնուդը, որ կերտել է այդ հաղթանակը, կա, այն սերունդը, որ իր զրկանքներով հասունացրել է այդ հաղթանակը, կա, և կարծում եմ՝ գալու է ժամանակը, որ արժանվույն նշվի Շուշիի հաղթանակը, մեր ղարաբաղյան հաղթանակը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը:

Բայց այս պահին մեր երկրի համար օդի, ջրի նման պետք է այս հաղթանակի արժևորումը՛՛:

ՀԱԿ պատգամավորը շնորհավորեց հաղթանակ տարած ժողովրդին, նրանց, ովքեր խեղճացած հպարտությամբ սիրում են այս տոնը: ՛՛ Հայ ժողովուրդը դեռ չի խեղճացել այնքան, որ չգնահատի իր իսկ կերտած հաղթանակը, լավատեսություն եմ ցանկանում, հաղթանակներով լեցուն ժամանակաշրջան, միասին դեռ շատ հաղթանակներ ենք կերտելու՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ