16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՌԴ դեսպանը խոսքերը հետ չի վերցնի /վիդեո/

”Ես իմ խոսքերը երբեք հետ չեմ վերցնի, այլ հարց է, որ իմ խոսքերը կարող են իրենց ցանկացած ձևով մեկնաբանել: Բացի այդ ես կոչ չեմ արել Հայաստանից գնալ՛՛,-այսօր Հաղթանակի այգի այցոլթւայն ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ դեսպան Իվոն Վոլինկինը՝ անդրադառնալով իր հայտարարութանը ՀԿ-ների վերաբերյալ:

՛՛Ես եկել եմ այստեղ, որպեսզի երկու ազգերի միջև լավ հարաբերությունները շարունակվի` փոխադարձ հարգանքի ու սիրո վրա, իսկ թե ինչպես կմեկնաբանեն իմ խոսքերն առանձին մարդիկ, դա արդեն իրենց խղճի վրա է՛՛,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ դեսպանն ասել էր. ՛՛Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ