10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որն էր Ուորլիքի հայտարարության իմաստն ու ցանկությունը /վիդեո/

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից բարձրաձայնված ԼՂ խնդրի կարգավորման 6 կետերը նոր չեն: Նման տեսակետ այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա նշեց, որ հարցի խաղաղ լուծման համար անհրաժեշտ է երկու պայման՝ կողմերի միջև պետք է լինի վստահության մթնոլորտ, առանց դրա նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել: ՛՛Երկրորդ բանակցային գործընթացում լիարժեք ներգրավված լինի հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Քանի դեռ Բաքուն խոչընդոտում է թե վստահության մթնոլորտի ձևավորմանը, թե ԼՂՀ լիարժեք ներգրավմանը, հասկանալի է, որ առաջընթացի հասնելու այդ բարի ցանկությունները քիչ հավանական է, որ իրականանան՛՛,-հայտարարեց Քոչարյանը, ապա վստահեցրեց, որ Ջեյմս Ուորլիքի հայտարարության իմաստն ու ցանկությունն այն է, որ խնդրի կարգավորումն առաջընթաց արձանագրի:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ