06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հայ գրոսմայստերները Դուբայում լավագույն տասնյակում են

Armchess-ը հայտնում է, որ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Դուբայում ավարտված բաց մրցաշարում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ 142 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 5-րդ եւ 7-րդ հորիզոնականները: Մեր մյուս գրոսմայստերը` Վլադիմիր Հակոբյանը, 6 միավորով 12-րդն էր: Մրցաշարի հաղթող դարձավ ֆրանսիացի գրոսմայստեր Ռոման Էդուարը, ով հավաքեց 8 միավոր:

Նիկոլ Փաշինյանն աղաղակող փաստեր է արձանագրել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-յան հանրագրում տեղեկացրել է. ”Երեկ այցելեցի Երեւանի՝ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց, եւ արձանագրեցի հետեւյալ աղաղակող փաստերը. 1. Ս/թ ապրիլի 10-ին դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը ստորագրել է հրաման հետեւյալ բովանդակությամբ. ”2014թ. ապրիլի 9-ի դրությամբ 6Բ-րդ դասարանի թվով 24 սովորողներից 23-ի տեղափոխման պատճառով 6Բ-րդ դասարանը համարել փակված”: 2. […]

Յանուկովիչի ավագ որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավագ որդու` Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է РИА Новости-ն: Ալեքսանդր Յանուկովիչը մեղադրվում է կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ: Յանուկովիչ-կրտսերին 5 տարվա ազատազրկում է սպառնում: Հարկ է նշել, որ Ալեքսանդր Յանուկովիչն անհետացել է փետրվարի 23-ին:

Մեկ-մեկ էլ իրար կենաց են խմում. Բադեյանը վատ բան չի տեսնում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը շատ սառնասրտորեն է վերաբերում ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշմանը: ՛՛Առանձնակի մեծ քաղաքական ուժ չէր և դուրս գալու պատճառը իրենց ձևակերպմամբ մի տեսակ անընկալելի է, նեղացվածության կերպարի հետ են կապում, հավակնությունների խնդիր է, ըստ երևույթին գաղափարական միասնությւոն չեն էլ զգացել ՀՀԿ-ի հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բադեյանը: Նա էմոցիոնալ պոռթկում […]

Երիտասարդ ՀՀԿ-ականներն ուսումնասիրում են ժեստերի լեզուն ու հռետորական արվեստը

Ապրիլի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հերթական նիստը, թեման հռետորական խոսքն էր: Իր փորձը երիտասարդների հետ էր կիսում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ներկայացրեց խոսքի գրագիտության կարևորությունը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի և այլ անվանի մարդկանց խոսքերը հռետորական արվեստի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում բանախոսը սովորեցրեց ճիշտ բանավոր խոսք կառուցելու հմտությունները: Պարոն Միրզոյանը […]

”Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ եւ տղամարդկային ֆուտբոլ խաղա”.Շալլանդ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցւոմ խոսել է Ռուսաստան կատարած այցին եւ Ռուսաստանի տարբեր թիմերում հանդես եկող Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների թեկնածու ֆուտբոլիստների խաղին: ”Ես չէի ուզում որեւէ կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին […]

Պուտինի հայտարարության հետքերով. Լյուդմիլա Պուտինային ամուսնության առաջարկ են արել զլմ-ների միջոցով /ֆոտո/

Նովոսիբիրսկից թոշակառու Յուրի Բաբինը հայտարարել է, որ ցանկանում է ամուսնության առաջարկություն անել Ռուսաստանի նախկին առաջին տիկին Լյուդմիլա Պուտինային: Բաբինն առավել հայտնի է որպես «մանրադրամների միլիոնատեր», գրում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ երեկ իր ամենամյա «ուղիղ գծի» ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը ասել էր, որ նախ պետք է ամուսնացնի նախկին կնոջն ու հետո մտածի իր մասին։ «Ես […]

Հայաստանի եւ Ուզբեկստանի մ-19 հավաքականները հանդիպումներ կանցկացնեն

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքականի թիմերի բաժինը, հանդիպումները տեղի կունենան հունիսի 12-ին եւ 14-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: 

ՀՅԴ-ը վերջնականապես կհայտնվի ՕԵԿ-ի դերում

ՀՅԴ-ն չի բացառում, որ ինչ-որ պահի կարող է կազմել կոալիցիա, եթե ընդունվեն ”7 կետերը”: Եթե ՀՅԴ-ն մեկ անգամ էլ մաս կազմի կոալիցիայի բացարձակ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի հետ, ապա այն վերջնականապես կհայտնվի ՕԵԿ-ի դերում, որը մերժված էր և ներքևից՝ հանրությունից, և վերևից՝ իշխանությունից: Եվ նա էլ, որոշ ժամանակ հետո, ստիպված է լինելու ՕԵԿ-ի նման հանդես գալ […]

Ուկրաինայում ուժայինները ծեծել են ռուս լրագրողուհուն

Ուկրաինական Մարիուպոլում նախօեին ծեծի են ենթարկել LifeNews-ի լրագրողուհի Քրիստինա Բաբաեւային: Նկարահանող խումբը նախօրեին ձերբակալվել է ուժայինների կողմից, հաղորդում է RT-ն: Բաբաեւան հայտարարել է, որ ձերբակալումը շատ կոպիտ ձեւով է ընթացել, եւ նա դեմքի եւ ոտքերի վնասվածքներ է ստացել: Նա ասել է, որ իրեն նետել են գետին ու մի քանի հոգով սկսել ծեծել: Բացի այդ, լրագրողուհին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ