16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հրապարակային հարցում՝ ուղղված նախագահին, վարչապետին և քաղքաքաշինության նախարարին

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին 

ՀՀ քաղաքաշինության նախարար
Նարեկ Սարգսյանին

Հրապարակային հարցում

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

   Աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում երկրաշարժից քառորդ դար անօթևան հարյուրավոր ընտանիքների խնդրի՝ ՀՀ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո ընդհատված  բնակարանաշինության վերսկսման ժամկետի մասին “Շիրակ կենտրոնը” 2014 թ. փետրվարի 20-ին հրապարակային հարցում էր արել, որին ի պատասխան կառավարությունից մեր ստացած գրությունում (http://shirakcentre.org/hy/news/20668—–l-r——-)  նշվում  էր, թե “Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ”:  
 
 “Շիրակ կենտրոնի”  հրապարակային հարցումից արդեն անցել է բավական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, սակայն մենք այդպես էլ չենք ստացել տեղեկատվություն պարունակող պատասխան աղետի գոտում ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետների մասին: Իսկ մեր շինհրապարակներ կատարած պարբերական այցելությունների ժամանակ, ցավոք, այդ շինհրապարակները մշտապես տեսնում ենք դատարկ:

  Ուստի ստիպված ենք  ևս մեկ անգամ դիմել ձեզ, ակնկալելով մասնավորապես Գյումրիում բնակարանաշինության վերսկսման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում:

   Ի դեպ, հրապարակային այս հարցումը ձեզ հղում ենք դեռ 2013 թվականին շահագործվելիք բնակարանների շահառուների, Գյումրու Մուշ-2/2 թաղամասի շինհրապարակի անվտանգության նախկին և երկար ժամանակ աշխատավարձ չստացած աշխատակիցների, ինչպես նաև տասնյակ գյումրեցիների անունից:

“Շիրակ կենտրոն” ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան

Գյումրի

2014 թ. մայիսի 15

Հրապարակային հարցմանը միացել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, խնդրով շահագրգիռ այլ գյումրեցիներ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ