16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ծիծաղի թագուհին 60 տարի ցատկոտել է բեմի վրա /վիդեո, ֆոտո/

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում այսօր հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի եւ “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի “Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ” շքանշանակիր, երաժշտական  կոմեդիայի  պետական  թատրոնի  դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա  Գրիգորյանին:

 “Շատ թանկ մարդ էր Սվետլանան մեզ համար: Նրան ասում էին ծիծաղի թագուհի, դա իրոք այդպես էր: Ես հիշում եմ, որ մարդիկ դահլիճից հեռանում էին, դեռ երկար ժամանակ իրենց ժպիտը դեմքերին էր: 60 տարի շարունակ նա ցատկոտել է այս բեմի վրա: Նա երեխաներ, ամուսին չուներ, ամբողջովին տրվել է բեմին…”,- իր հրաժեշտի խոսքում ասաց ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:

Դերասանուհու վերջին հրաժեշտին մասնակցեցին նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:

Հենց բեմից ծափահարությունների ներքո Սվետլանա Գրիգորյանին ճանապարհեցին դեպի երկնային կյանք: Նրա աճյունը ամփոփվեց Երեւանի քաղաքային պանթեոնում:

Տեսանյութն ու լուսանկարները Henaran.am-ի արտահաստիքային թղթակից Ավետիս Մելքոնյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ