16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ավելի լավ է մի ամուսնացեք, որ քոքներդ կտրվի. Ստյոպա Սաֆարյանը վերջում ներողություն խնդրեց

“Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցում այսպիսի գրառում է արել.

“Գիտեմ, որ հոգեկան հիվանդներից հակակրանք ունենալու մասին Ինգա եւ Անուշ Արշակյանների հայտնած անընդունելի, մերժելի հայտարարություն վերաբերյալ իմ գրառումը ռեակցիա է առաջացրել ֆեյսբուքում: Դա գիտակցում էի նաեւ գրելուց առաջ: Խոստովանեմ՝ ինքս էլ խախտել եմ էթիկայի սահմաններ՝ անցնելով անձնականի սահմանը, ինչի հարցում միշտ փորձել եմ նրբանկատ լինել բոլորի հանդեպ: Եւ այդ սահմանանցումը, կարելի է ասել, քիչ է պայմանավորված եղել էմոցիայով կամ զայրույթով: Ուրիշին ցավացնողը, ուրիշի կոշտուկը սեղմողը ինքն էլ գոնե մեկ անգամ պետք է ցավ զգա ու վերջապես հասկանա “չի կարելին”: Ինձ ոչ մեկ չի համոզի, որ նրանց արտահայտությունները վրիպում ու սայթաքում են: Մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ հաշմանդամների ու հիվանդ մարդկանց հանդեպ կարեկցանքը կապել “մորուքով կնոջ”  հանդեպ վերաբերմունքին: Ցավոք, դա մտածողություն է: Ամփոփեմ՝ իբրեւ տղամարդ, ինքս հրապարակավ ներողություն եմ հայցում անձնական սահման անցնելու եւ ընտրածս արտահայտչամիջոցի համար, սակայն չեմ հրաժարվում գրառմանս ուղերձից՝ “ես դատապարտում եմ մարդկանց, հատկապես՝ կարեկցանքի արժանի, ատելը”: Բայց նաեւ սպասում եմ եւ ակնկալում, որ քույրերն էլ հանրությունից ներողամտություն կհայցեն իրենց անպարկեշտ, մերժելի արտահայտության համար: Այս թեման իմ մասով համարում եմ սպառված: Հայցում եմ նաեւ բոլոր այն լավ մարդկանց ներողամտությունը, ում տհաճություն է պատճառել ընտրածս արտահայտչամիջոցը, բայց ոչ անհանդուրժողականությունս դատապարտելի մտքերի հանդեպ: Ֆեյսբուքյան մի փոքրիկ խմբակ կա, որի ընկալումների մասին ամենեւին չեմ մտածում եւ նրանց ասելիք չունեմ:
Հ.Գ. Լրագրողներ ջան, այս թեմայով այլ մեկնաբանություններ չեն լինելու”,-գրել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ այս գրառումից առաջ ևս Սաֆարյանը բավականին կոպիտ կերպով էր արձագանքել քույրերի հակակրանքին Եվրատեսիլի հաղթող Կոնչիտա Վուրդսի նկատմամբ.

“”Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները”. Ինգա եւ Անուշ Արշակյաններ

Եվ այս երկու թթվի քարը 2009թ. իմ երկիրն էին ներկայացնում, իսկ ես Անգլիայից իմ կուրսընկերներին համոզում էի տոլմա փաթթող /իսկևիսկ՝ տոլմաչև քուրոներ/ այս տգետների օգտին sms-ներ ուղարկել: Գոնե Աստծուց վախեցեք, այ տգետներ: Ոչ մեկ Աստծուն չի խնդրել, որ իր հարազատին, սիրելիին հոգեկան խանգարում տա, որից դուք՝ քաղքենիներդ հակակրանք ունենաք: Տեսնես ո՞վ է սրանց իրենց տուն տանելու ու իր արյունը խառնի սրանց հետ, մի բան էլ՝ թողնի որ իրենց սերնդին սրանք դաստիարակեն: Ավելի լավ է մի ամուսնացեք, որ քոքներդ կտրվի: Ուղղակի հակակրելի եք եւ դեռ մեղմ եմ արտահայտվում: Պոպոկն ու պնդուկը արդեն դատողություններ են անում… “:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ