08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

ԲՀԿ-ականները լքում են կուսակցության շարքերը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը հրաժարվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամակցությունից։ Իսկ ավելի ուշ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Դավիթ Քոչարյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Դ. Քոչարյանը միակ ԲՀԿ-ականը չէ, որ հրաժարվել է կուսակցությունից, առաջիկայում շատերը կուսակցությունից հեռանալու դիմումներ կներկայացնեն։ Այս […]

Ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտորի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի՝ չարաշահումների վերաբերյալ ոստիկանության քննչականում կատարվող ուսումնասիրություններն ավարտվել են։ Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։  Հիշեցնենք, որ մարտի 17-ին Արա Ավետիսյանն ազատվեց ռեկտորի պաշտոնից, որին հաջորդեցին նրա չարաշահումների ու կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումները, որոնք այդպես էլ որևէ մեկի կողմից չհերքվեցին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա, իսկ ԲՀԿ-ն ամբողջ ուժով դիմադրում՝ հայտարարելով, թե օրակարգում նման հարց չկա։ Ինչո՞ւ իշխանությունը ԲՀԿ-ի հետ չի վարվում այնպես, ինչպես վարվել է սովորաբար իր ընդդիմախոսների նկատմամբ։ “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում ունեզրկմամբ իշխանությունը զբաղվեց նրա քաղաքական գործունեության արշաույսին, ԲՀԿ-ի նկատմամբ դրսեւորվող բարյացակամ […]

Ըստ Սահմանադրության՝ Աժ նախագահը կարող է նաև պատգամավոր չլինե՞լ. Իրատես de facto

“Իրատես de facto” թերթը գրում է. Վարչապետի ընտրության ինտրիգի հանգուցալուծումից հետո հաջորդը հանրապետության երկրորդ դեմքի՝ ԱԺ նախագահի հարցն է: Այս առումով ուշագրավ նրբություն կա Սահմանադրության մեջ: Ըստ ընթացակարգի, Աժ-ն կարող է առանց ղեկավարի աշխատել մեկ տարի և ավելի։ Այսինքն, այս քառօրյայում հարցը կարող է ընդգրկվել օրակարգ, բայց քառօրյայից քառօրյա հետաձգվել։   Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, […]

67-ամյա Շերը ապշեցրել է իր բաց հագուստներով /ֆոտո/

Լեգենդար երգչուհի Շերը օրերս Բոսթոնում մենահամերգ է ունեցել, որտեղ հանրությանը ցուցադրել է իր բարեկազմ մարմինն ու պրովոկացիոն զգեստները: Ամբողջ համերգի ընթացքում հավերժ երիտասարդ երգչուհին 6 անգամ զգեստափոխվել է, եւ բոլոր զգեստներն էլ բավական բաց են եղել: 67-ամյա երգչուհին, սակայն, անկաշկանդ ցուցադրել է մարմինն այդ հագուստներով, քանի որ հրաշալի կազմվածք ունի:

Երեք ձեռքով դեմ է…./վիդեո/

Ռեժիսյոր, “Չէին սպասում” հեռուստահաղորդման հեղինակ և վարող Սուրեն Շահվերդյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստեց, որ ինքն էլ ինչպես ցանկացած նորմալ մարդ չի կարողանում անտարբեր մնալ քաղաքական անցուդարձին: Շահվերդյանի փոխանցմամբ, չնայած ժամանակը չի ներում առավել ակտիվություն դրսևորելու՝ նաև իրեն անհանգստացնող հարցերում, այնուամնենայնիվ ինքը անմասն չի կարող լինել հասարակական հուզումներին: Ռեժիսյորը հոգով և սրտով “Դ!եմ  եմ ” […]

Մա՞րդ եմ չէ. մայրը դարդից է մահացել…./վիդեո/

Սարգսյան Գագիկը իր տունը կորցնելուց հետո դարձել է անապաստան:Ամիրյան 4/16 տան բնակիչը բացարձակապես դատարկաձեռն է մնացել հանուն պետության կարիքների սեփական տունը կորցնելուց հետո: Իրեն բաժին հասած դաժան ճակատագրից նա գանգատվեց՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Արդեն քանի տարի Սարգսյանը ծեծում է պատկան մարմինների դռները: Նրա մայրը մահացել է նորից սեփական տուն ունենալու երազանքով.”Դարդից մեռավ խեղճ կնիկը, […]

Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ, փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին…

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ Մայրիկ, ինձ հաճախ  Ապտակում էիր  Սխալիս համար  Եվ սաստում էիր,  Որ լաց չլինեմ։  Բայց ցաված տեղըս  Համբուրում էիր  Եվ իմ փոխարեն  Ինձանից թաքուն  Լաց էիր լինում:  Ախ, վերջին անգամ,  Չեմ իմանում ո՞ր  Սխալիս համար  Ինձ ապտակեցիր  Կորուստով քո մեծ…  էլ սաստող չեղավ,  Որ լաց չլինեմ,  Եվ ցաված տեղըս  Համբուրող չեղավ,  Եվ իմ […]

Ծայրաստիճան են

”Մեզ մոտ ընդդիմությունը ծայրաստիճան յուրաքանչյուր պրոցես փորձում է վերագրել իր առավելություններին կամ ոչ առավելություններին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` արձագանքելով ընդդիմադիրների հայտարարություններին, թե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն իրենց պառակտելու համար է հիմա ներդրվում: Սահակյանը շեշտեց, որ ռաջին անգամ Սահմանադրության տեքստը կազմվում է բոլորի հետ միասին: ”Այնպես որ փոխանակ փորձեն նեղ կուսակցական շահերով մտածել, […]

Լուիզա Ղամբարյանը հարգու՞մ է աղանդավոր գործընկերներին /վիդեո/

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: Թե՞ որ եկեղեցին է հաճախում հարցը նրան պատահաբար ուղղեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Լուիզա Ղամբարյանը նշեց, որ իր հավատը ամուր է և աղանդների հետ կապված ինքը բացասական վերաբերմունք ունի, չնայած հարգում է այն գործընկերներին, ովքեր ընտրել են այդ ճանապարհը: “Շատերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ