09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Մխիթարյանի գոլն օգնեց ”Բորուսիային” մտնել գավաթի խաղարկության եզրափակիչ/վիդեո/

Գերմանիայի գավաթի խաղարկության ½ եզրափակչում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ ընդունեց ”Վոլֆսբուրգին”: Խաղի հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Առաջին կեսի ավարտին հաշիվը կրկնապատկեց Ռոբերտ Լեւանդովսկին: Խաղն ավարտվեց 2-0 հաշվով: Եզրափակչում ”Բորուսիայի” մրցակիցը կլինի ”Բավարիա”-”Կայզերսլաուտերն” դիմակայության հաղթողը:

Ի՞նչու է ԲՀԿ-ը հանդիպում ազատամարտիկներին/վիդեո/

“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի ” հանձնախմբի նախագահ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը չի հասկանում, թե ի՞նչու են ԲՀԿ պատգամավորները գյուղերում հանդիպում ազատամարտիկների հետ: Ազատամարտիկի համար հասկանալի է չէ ԲՀԿ գործելաոճը, քանի որ նա չի ընկալում.”Ես մեծ հույսեր չունեմ Հայաստանի ապագան կապել Բարգավաճի հետ, որովհետև ես չեմ հասկանում՝ իշխանություն է թե՞ իշխանություն չի, Ընդդիմություն է թե՞ ընդդիմություն չի, […]

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ ”Վոլֆսբուրգի” դեմ խաղում/վիդեո/

Գերմանիայի գավաթի խաղարկության ½ եզրափակչում ”Բորուսիան” սեփական հարկի ընդունել է ”Վոլֆսբուրգին”: Հանդիպման 13-րդ րոպեին դորտմունդցիներին առաջ մղեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Որ դեպքում Արսենյանը կցանկանար կոալիցիա կազմել

 ”Պորտֆելներ վերցնելը, կոալիցիա կազմելը, դա ընդամենը գործողություններ են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ԲՀԿ պետք է մաս կազմի կոալիցիային: ”Նպատակն ի՞նչի համար է, նպատակը եթե հռչակեն… թե չէ օրինակի համար, եթե նոր Կառավարությունը հռչակի, որ ամեն ինչ անելու է երկրում գործազրկությունը կրճատելու համար, ամեն ինչ անելու […]

Հնդկաստանում երկրպագում են սիամական երկվորյակներին /ֆոտո/

Սիամական երկվորյակներ Շիվինաթխ եւ Շիվրամ Սախուները իսկական իրարանցում են բարձրացրել հայրենի գյուղում, հենց այն ժամանակ, երբ ծնվել են: Եղբայրները կպած են իրար, նրանք երկու ոտքեր եւ չորս ձեռքեր ունեն:   Երբ երեխաները ծնվել են, բժիշկն ասել է, որ նրանք բացարձակ առողջ են, սակայն ինքը չի կարող բաժանել նրանց: Տղաները ընդհանուր ստամոքս ունեն, սակայն առանձին սրտեր […]

ԲՀԿ-ի շահերից չի բխում

”Նախքան վարչապետի հրաժարականն Արմեն Ռուստամյանն ասաց, որ նախագահի հրաժարականի խնդիր դրված չէ: Իսկ ԲՀԿ-ն, որպես այդպիսին, չի ասել նման բան, և ես չեմ հավատում, որ Գագիկ Ծառուկյանի շուրթերով դա կասվի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը` ի պատասխան հարցի, թե կարծում է, որ ի վերջո ԱԺ ոչ իշխանական քառյակը կպահանջի նախագահի հրաժարական: Դիտարկմանը, թե նշանակում […]

Քաղաքական ուժերը փորձում են ձեռքերը տաքացնել…/վիդեո/

“Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի”  փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են ձեռքերը տաքացնել “Դ!եմ եմ” շարժման վրա, սակայն Մեհրաբյանի դիտարկմամբ շարժման անդամները շատ լավ տեղյակ են այդ գործելաոճից: “Քաղաքացիական շարժումները կամ ակտիվիստները ընդհանրապես այլընտրանք չունեն, քան իրենք իսկ քաղաքականացվեն: Այսինքն՝ քաղաքականացնեն իրենցղ օրակարգը”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մեհրաբյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Արտադրված է գաղութում. օրիգինալ իրեր, որոնք պատրաստել են անազատության մեջ գտնվողները /ֆոտոշարք/

Ստավրապոլում ցուցահանդես-վաճառք է բացվել, որտեղ ներկայացվել են իրեր, որոնք պատրաստվել են գաղութում` անազատության մեջ գտնվողների կողմից: Ցուցահանդեսին ներկայացվել են ամենատարբեր իրեր, որոնք աչքի են ընկել իրենց օրիգինալությամբ: Իրերի մեջ բավական թանկարժեքներն էլ են եղել, օրինակ` ներկայացված փայտե նավը արժեցել է 13 հազար ռուբլի:

Մայրը դատապարտվել է թրաֆիկինգի հոդվածով՝ տղայի վիճակը ծանր է.ահազանգ կանանց գաղութից/ֆոտո/

Մինինգիտ հիվանդության հետևանքով պարալիզացված Ռուդիկ Սահակյանը  արդեն 16 տարի տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: Նա այդպես էլ չզգաց ոտքերը և առաջացած խնդիրները տարիների ընթացքում ավելի խորացան, քանի որ ընտանիքը սոցիալապես անապահով էր: Ապրիլի 4-ից տղայի մոտ նկատվեց երիկամների խնդիր : Բացի երիկամների խնդից Ռուդիկի ոտքերը պետք է անդամահատվեն և պրոթեզավորման խնդիր կա, ինչ անապահով ընտանիքի համար […]

Վառ ու անկրկնելի. ռուսական էստրադայի Պրիմադոննան 65 տարեկան է /ֆոտոշարք, վիդեո/

Ռուսական էստրադայի ամենավառ աստղը, երգչուհի Ալլա Պուգաչովան այսօր` ապրիլի 15-ին, տոնում է ծննդյան 65-ամյակը: Պուգաչովայի երգացանկում ավելի քան 500 երգ կա, նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, անկրկնելի ձայնի համար նրան կոչում են ռուսական էստրադայի Պրիմադոննա: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ