21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Գորիսում “ջրում” են, Ջերմուկում` չեն սկսել

Հունիսի 8-ին Գորիսում եւ Ջերմուկում քաղաքապետի ընտրություններ են: Երկու համայնքում էլ պայքարելու են երկուական թեկնածու: Գորիսում առաջադրված 4 թեկնածուից երկուսը ինքնաբացարկ տվեցին եւ պայքարն ընթանալու է ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցի եւ անկուսակցական Հրայր Յոլյանի միջեւ:

Ինչպես տեղեկացնում են գորիսյան մեր աղբյուրները, այստեղ արդեն սկսել են “ջրվել” գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի պարտքերը:

“Դիմումներ են գրում թեկնածուի՝ Ադունցի անունով, եւ շատ հեշտությամբ պարտքը կամ զեղչվում է ամոբղջովին մարվում է”,-նշեց մեր աղբյուրը:

Ջերմուկում գործող քաղաքապետի՝ ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանի հետ քաղաքապետի աթոռի համար պայքարում է անկուսակցական “Ջերմուկնորոգշին” ընկերության տնօերն Կորյուն Ստեփանյանը:

Ինչպես Ջերմուկից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, արշալույսները այստեղ դեռ խաղաղ են:

“Կարծես ընտրություն չլինի, դեռ շատ հանգիստ է Ջերմուկը եւ արտառոց իրադարձություններ չկան”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ