Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը խոսել են հավաքականի նոր մարզչի մասին
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներից առաջ այսօր անցկացրել է առաջին մարզումը:
Մարզումից հետո լրագրողների հետ զրուցել են հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը:
-Աշխարհի առաջնությունում որո՞նք են ֆավորիտ հավաքականները:
-Մխիթարյան. Ոչ մի հավաքականի չեմ երկրպագելու: Ֆուտբոլն անկանխատեսելի է, և ցանկացած հավաքական կարող է հաղթել:
-Մովսիսյան. Հենրիխն ասաց իմ տեղը (ժպտում է): Որևէ հավաքական չեմ կարող առանձնացնել:
-Նոր գլխավոր մարզչի մասին ի՞նչ կասեք:
-Մխիթարյան. Լավ տպավորություն ստացանք ինչպես մարզումից, այնպես էլ մարզումից առաջ կայացած խոսակցությունից: Պետք է օգնենք մարզչին, մարզիչն էլ մեզ օգնի, և հասնենք արդյունքի:
-Մովսիսյան. Նույնը:
-Որքանո՞վ է Բեռնար Շալանդը ծանոթ Ձեզ եւ ինչ տպավորություն է թողել:
-Մխիթարյան. Շատ էի լսել Շալանդի մասին: Նա շատ լավ տպավորություն թողեց, և բոլորս բարձր տրամադրությամբ ենք մարզվում: