17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Հայաստանի հավաքականը պետք է ավելի լավ դիմի պրեսինգի”.Շալանդ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր անցկացրեց իր առաջին մարզումը Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մարզումից հետո գլխավոր մարզիչը հանդիպեց լրագրողների հետ:

-Ինձ համար շատ կարևոր է խաղալ այս հավաքականների հետ: Ես նոր գլխավոր մարզիչ եմ, ինձ մարզումներ ու խաղեր են պետք: Մենք 3 տարբեր թիմերի հետ ենք խաղալու: ԱՄԷ-ի թիմը լավ մրցակից է: Ալժիրիը մասնակցելու է աշխարհի առաջնությանը, ուրեմն լավ թիմ է: Գերմանիան, հնարավոր է, աշխարհի նոր չեմպիոնն է: Մենք պետք է խաղից խաղ առաջադիմենք: Իրաքից ասացին, որ չեն կարող այստեղ գալ, իսկ մենք էլ  այլ լուծում գտանք:

– Ու՞մ եք երկրպագելու աշխարհի առաջնությունում:

– Մենք պետք է նայենք ու վերլուծենք աշխարհի առաջնությունը մասնագիտական տեսանկությունից: Ֆավորիտ եմ համարում Իտալիա, Բրազիլիա, Իսպանիա և Գերմանիայի հավաքականներին: Կառանձնացնեի նաև Չիլիին:

– Հավաքականի հետ առաջին մարզման մասին ի՞նչ կասեք:

– Ես ընտրել եմ այս խաղացողներին, որովհետև վստահում եմ նրանց: Շատ հաճելի էր, որ երկու օր ընդմիջումից հետո սկսեցինք մարզվել:

-Փորձո՞ւմ եք փոխել թիմի մարտավարությունը, խաղալ 2 հարձակվողով:

-Ես չեմ կարող ասել՝ խաղալու եմ 1 կամ 2 հարձակվողով: Արաս Օզբիլիսը և Գևորգ Ղազարյանը հիանալի կարող են հարձակվողական ֆուտբոլ խաղալ:

-Հավաքականում շատ են նորեկները:

-Ինձ համար անչափ կարևոր են այս ընկերական խաղերը: Ես ցանկանում եմ շատերին տեսնել գործի մեջ եւ առաջիկա խաղերը բոլորին դիտարկելու լավ հնարավորություն են:

-Ֆուտբոլիստների ակումբային մրցելույթներին որքանո՞վ եք ուշադրություն դարձնում:

-Ես շատ եմ հետևում՝ ինչպես տեղի առաջնության հանդիպումներին, այնպես էլ լինում եմ Ռուսաստանում եւ անընդհատ դիտակետում եմ պահում բոլոր թեկնածուներին: Սա իմ աշխատանքն է եւ ես բոլորի խաղը պետք է լավագույնս ուսումնասիրեմ: Ընտրական փուլը երկարատև է և պետք է ամեն ինչ հստակեցնել, որպեսզի ընթացքում խնդիրներ չլինեն:

-Հավաքականի մարզումներում առկա էին բավականաչափ նորմուծություններ: Ինչի՞ն էին դրանք միտված:

-Ես ունեմ իմ նախանշած խնդիրները: Շեշտը դնում եմ պրեսինգի վրա: Պետք է պրեսինգը զարգացնել բոլոր գոտիներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ