Մայիսյան տոները մեր վրեժի ու հայրենատիրության երաշխիքն են – Փա՛ռք բոլոր ժամանակների բոլոր հայ մարտիկներին…
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածներում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով: Այդ հաղթանակներն արժեքավոր են յուրովի եւ հիշատակության արժանի են բոլորը: Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն […]





































