11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Մշակույթի նախարարը վերանշանակվել է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Համիկ Պողոսյանին ՀՀ մշակույթի նախարար վերանշանակելու մասին: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ հրամանագրում, մասնավորապես, նշված է.”Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.Հասմիկ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար”:

Մայրը 11 տարի է` մարդասպան-որդուն պահում է վանդակում /ֆոտո/

Չինական գյուղերից մեկում տարիքով կինը երկար տարիներ ստիպված որդուն պահում է վանդակում` հանուն հարեւանների անվտանգության: 2001 թվականին Վու Խանյոնգը սպանել է 13 տարեկան տղայի: Տարածաշրջանի իշխանությունները նրան ազատ են արձակել, քանի որ գտել են, որ տղամարդը տառապում է շիզոֆրենիայով: Ազատ արձակվելուց հետո տղամարդը սկսել է վախեցնել համագյուղացիներին, ինչից հետո մայրը որոշել է տղային վանդակում պահել, […]

“Արծիվ փոխնախարա՞րն ա չէ”. նոր պաշտո՞ն Խաչիկ Ասրյանին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի տեղակալ, “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի անունը նորից սկսվել է ակտիվ շրջանառվել այս կամ այն պաշտոնի համար: Henaran.am-ը անձամբ Ասրյանից փորձես ճշտել՝ իրականությանը համապատասխանում են հերթական լուրը թե ոչ: “Ես տեղյակ չեմ: Շարունակում եմ աշխատել եւ իմ գործառույթները իրականացնել”,-ասաց նա: Henaran.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց՝ ճանաչում են արդյոք երեւանցիները […]

Լիոնել Մեսսին փսխել է խաղից առաջ/վիդեո/

Իսպանական ”Բարսելոնա” ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ ”Ատլետիկի” հետ հանդիպումից առաջ իրեն վատ է զգացել: Տրիբունաների տակ գտնվելու ընթացքում նա փսխել է: Նշենք, որ մինչ այս եւս ֆիքսել էին նման դեպքեր աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի մոտ: Այդ խաղում ”Բարսելոնան” հաղթել է 2-1 հաշվով, իսկ Մեսսին հաղթանակ էր պարգեւել իր […]

Էս հայվանները չեն ուզում. պատկան մարմինները հովանավորու՞մ են/վիդեո/

Մարդկային ճակատագրերը անմեկնելի ու անկանխատեսելի են: Ոչ ոք չգիտե՝ մինչև կյանքի վերջ կվայելի ստեղծածի  պտուղները, թե ոչ : Ավերիչ երկրաշարժը բազմաթիվ երազների ավարտ գուշակեց: Սպիտակի երկրաշարժի “զոհ” դարձան նաև Հովակիմյանները: Վեներան, որը իր արտաքին տեսքով միշտ տարբերվում էր բոլորից հանդիպեց՝ ազգությամբ հույն տղամարդու և մշտական բնակության մեկնեց Գերմանիա: Վեներայի և ամուսնու շնորհիվ 17 անձից բաղկացած […]

՛՛Այլապես վարչապետի ձեռքերը կապված կլինեին՛՛ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը կարծում է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանինտրված ազատ կադրային քաղաքականությունն անհրաժեշտ էր: ՛՛Անհրաժեշտ մի բան է, այլապես վարչապետի ձեռքերը կապված կլինեն, եթե իր կադրերով չփորձի իրականացնել իր կադրային ծրագրերը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բադեյանը: Հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ էական փոփոխություններ են լինելու նոր Կառավարության ձևավորմամբ, արդյոք […]

Յուրաքանչյուր վարչապետ պետք է հաշվի առներ այս հանգամանքը

 ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ փոփոխվել է, քանի որ հասարակությունը դեմ է այս օրենքին: ”Հովիկ Աբրահամյանը շատը լավ գիտակցում է ու հասկանում` ինչ է պետք շտկել, որ հասարակությունն ընկալի ու վսատհություն առաջանա”,-նշեց նա: Ռուստամյանը հանդիպման ժամանակ նկատել է վարչապետի  պատրաստակամությունր փոփոխություններ իրականցնել […]

Շումախերին դատի են տվել

”Formula 1” դասի ավտոարշավորդ Միխայել Շումախերի դեմ հայց է ներկայացվել դատարան: Նա մեղադրվում է իսպանացի մոտոցիկլավարի հետ բախվելու մեջ: Իսպանացին պնդում է, որ նախորդ տարվա նոյեմբերին Բորմուխոս քաղաքում Շումախերը, գտնվելով Audi A4 ավտոմեքենայի ղեկին, խախտել է երթեւեկության կանոնները, ինչը պատճառ է դարձել, որ իսպանանցին ընկնի մոտոցիկլից: Դրա հետ կապված նա պահանջում է փոխհատուցում իր ժամացույցի, […]

Երիտասարդ աղջիկը տառապում է պանրի հիվանդությամբ /ֆոտո/

22-ամյա բրիտանուհի Մելիսա Նորսը տառապում է տարօրինակ հիվանդությամբ, նա պանրի նկատմամբ ֆոբիա ունի: Նույնիսկ սուպերմարկետում պանիրների կողքով անցնելիս աղջիկը չի կարողանում զսպել էմոցիաները, պանիկայի մեջ է հայտնվում ու սկսում լաց լինել: Այդ ֆոբիան աղջկա մոտ սկսվել է 4 տարեկանում, երբ նա պանիր է կերել: Ուտելիքը Մելիսային սարսափելի վատն է թվացել, իսկ տարիների հետ նրա վախը […]

Այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է. Արմավիրի մարզպետը` իր պաշտոնում մնալու մասին

”Երբ որ Կառավարություն կկազմեն, այն ժամանակ էլ կտեսնենք”,-Henaran.am-ի հետ զրույցում հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ձևավորվող Կառավարությունից, ասաց Արմավիրի մարզետ Աշոտ Ղահրամանյանը: Հարցին, թե հնարավոր համարում է, որ ինքը մաս չկազմի Կառավարությանը, նա պատասխանեց. ”Այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է”:  Ինչ վերաբերում է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա մարզպետը կարծում է. ”Արժանի է այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ