17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնասպան են լինում Եհովայի վկաներն ու հիսունականները. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, շատ են նաեւ տարբեր աղանդներում հայտնված անձանց կողմից կրոնական շարժառիթներով կատարված ինքնասպանության փորձերը: Ի տարբերություն ինքնասպանության փորձի այլ դեպքերի, դրանք այդ փորձի, այսպես ասած, դասական օրինակներն են, այսինքն` կյանքի նկատմամբ առավել լուրջ բնույթի կամ վճռականորեն կատարված ոտնձգություններ են, հետեւաբար ավելի վտանգավոր: Միայն բժիշկների մեծ, աննկարագրելի ջանքերի շնորհիվ, իսկ որոշ դեպքերում, ինչպես ասում են, նույնիսկ հրաշքով կամ բարեբախտությամբ է, որ նրանց կյանքը հաջողվում է փրկել: Մասնագետների տեղեկացմամբ, տարբեր տարիքի այդպիսի աղանդավորներ են հանդիպում, ընդհուպ մինչեւ 60 տարեկան, նրանք հիմնականում Եհովայի վկաներ եւ հիսունականներ են:
  

Ինքնասպանության պատճառներն առավելապես պետք է փնտրել արժեքային համակարգի մեջ: Այսօր առավել քան անհրաժեշտ է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սա եւ ոչ միայն սա հեռուստատեսությամբ (ընդգծում ենք` հեռուստատեսությամբ, քանի որ հասարակական կարծիք ձեւավորելու միակ արդյունավետ միջոցն այսօր հեռուստատեսությունն է) բացատրի ժողովրդին:

Ինչ-որ աշխատանք կատարվում է հիմնականում “Շողակաթ” հեռուստաընկերության միջոցով, բայց դա դեռ շատ հեռու է բավարար լինելուց` նախեւառաջ այն պատճառով, որ նրանք, ովքեր դիտում են “Շողակաթ”, փոքր բացառությամբ, հավատացյալ մարդիկ են: 
  

Հետեւաբար, սա նկատի ունենալով, անհրաժեշտ է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ինքնասպանությունների դեմ համապատասխան բացատրական աշխատանքն իրականացնի նաեւ այլ հեռուստաալիքների միջոցով, թեկուզ սոցիալական գովազդի պատվիրման միջոցով։ Ընդ որում, շատ կարեւոր նախապայման է, որ հաղորդումները հեռարձակվեն այն ժամերին, երբ հեռուստադիտողների մեծ մասն է էկրանների մոտ, օրինակ, 20:00- 23:00-ն ընկած ժամանակահատվածում:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ