17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Մեդվեդևն ունի Armphone և Armpad

Комсомольская Правда-ն այցելել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատասենյակ, որ զրուցել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման և ամերիկյան արտադրանքից հնարավոր հրաժարման մասին: -Չե՞ք պատրաստվում հրաժարվել ամերիկյան գադջեթներից ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման պայմաններում: -Ի՞նչ առնչություն ունեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները iPhone-ի հետ: Ուրեմն եկեք հրաժարվենք ամբողջ արտասահմանյան արտադրանքից, և ի՞նչ կունենանք. Հյուսիսային Կորեա՞: Դա մեր ուղին չէ: Ես […]

Օշականցի Գևորիկն ու մի քանի այլ ՛՛օրենքով գողեր՛՛ անհարմար իրավիճակում են հայտնվել. Ժամանակ

Մի քանի օր է արդեն` լրատվամիջոցներում, եւ ոչ միայն, ակտիվորեն քննարկվում է քրեական հեղինակությունների հերթական ՛՛ռազբորկան՛՛ եւ դրա արդյունքում առաջացած աժիոտաժը: Այդ հրապարակումների համաձայն` Օշականցի Գեւորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի հետ, որի արդյունքում Օշականցի Գեւորիկը ծեծի է ենթարկվել Լյովիկի կողմնակիցների կողմից, որը համարվում է ոչ պատվաբեր այդ աշխարհի ներկայացուցիչների համար: […]

ԲՀԿ-ը չի ցանկանում Շերիֆի մանդատը եզդի համայնքի ներկայացուցչին տալ. Ժողովուրդ

Ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի՝ Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին Աժ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։ Սակայն ԲՀԿ-ում ցանկանում են, որպեսզի Շերիֆին փոխարինի ոչ թե եզդի համայնքի ներկայացուցիչը, այլ Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը։ Սա առաջացրել է եզդիների զայրույթը, որոնք նախօրեին նամակով դիմել են ԲՀԿ առաջնորդին։  Բայց թե որքանով Գ. Ծառուկյանը կիրականացնի եզդիների խնդրանքը, ապագան […]

“Երեւան Սիթի”-ն արձագանքեց Henaran.am-ի հրապարակմանը

“Երեւան Սիթի” սուպերմարկետների ցանցի կոմերցիոն տնօրեն Էմիլ Հովհաննիսյանը արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը՝ ներողություն խնդրելով բոլոր հավատարիմ հաճախորդներից: Հիշեցնենք, որ ըստ գովազդային բուկլետների, մայիսի 20-ին հավատարիմ հաճախորդները հնարավորություն ունեին 5100դրամանոց  “Մաչ Հաուզ 8” վիսկին գնելու  2550 դրամով: Սակայն այն խանութներում չկար՝ կարճ ժամանակում  սպառվել էր: “Ներողություն ենք խնդրում բոլորից՝ թյուրիմացության համար: Տեխնիկական խնդիրներ կային մատակարարման հետ […]

Հասունանում է բուռն դժգոհություն Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ. Իրավունք

՛՛Իրավունքը՛՛ գրում է. ՛՛Ինչպես տեղեկացանք ՛՛Ժառանգությանը՛՛ մոտ կանգնած աղբյուրից, այս կուսակցության երիտասարդական թեւում հասունանում է բուռն դժգոհություն Րաֆֆի Հովհաննիսյանի ապաշնորհ գործունեության կապակցությամբ, եւ վերջերս այն արտահայտվում է նաեւ բացեիբաց։ Երիտասարդները դժգոհ են, որ առաջնորդը վճռական չէ, փոփոխամիտ է, ինչպես նաեւ սխալ է կառուցում հարաբերությունները անվանի մարդկանց հետ։ Մասնավորապես, նրանք մեղադրեցին Րաֆֆիին ապերախտության մեջ, որ չի […]

Մարզահամերգային համալիրի աճուրդը ֆինանսական սկանդալ է բացահայտում. Ժամանակ

՛՛Ժամանակի՛՛ տեղեկություններով` Մարզահամերգային համալիրի աճուրդի պատմությունը ֆինանսական սկանդալ է բացահայտում: Ինչպես հայտնի է, Մարզահամերգային համալիրը 2005 թվականին վաճառվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին: Նախկինում Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին տրամադրված 500 մլն ԱՄՆ դոլար վարկից 2009թ. կառավարությունը 20 մլն ԱՄՆ դոլար է տրամադրում Մարզահամերգային համալիրի հետ իրավական կապ չունեցող մի կազմակերպության, որի դիմաց գրավադրվում են […]

Ազգային ժողովի արտոնյալները. Հրապարակ

Հանրապետական հանրահայտ գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, ինչպես նաև Մհեր Սեդրակյանը շարունակում են մնալ արտոնյալ և օգտվել ոչ օրինական կարգով իրենց ընձեռված արտոնություններից։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ստացած ՛՛դաբրոն՛՛ գործում է նաև Գալուստ Սահակյանի օրոք։ Խոսքը վերջիններիս ավտոմեքենաների՝ ԱԺ տարածք մուտք գործելու մասին է։ Բանն այն է, որ Ազգային ժողովի դարպասներից ներս կարող են […]

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՕԵԿ-ից դուրս եկածներին. Հրապարակ

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՕԵԿ-ից դուրս եկածներին, նրանց առաջարկվե՞լ է մտնել ՀՀԿ: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երեկ ՛՛Հրապարակի՛՛ թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռ ոչ մի առաջարկ չի ստացել: Իսկ այն հարցին, թե իրեն ստիպողաբար ՀՀԿ-ացնելու վտանգը չի՞ սպառնում, պատասխանել է. ՛՛Չեմ կարծում, որովհետև կարևորն այն է, որ դու քո առջև դրված խնդիրը կատարես, […]

Վերնիսաժի կրակոցների միջադեպի հետ կապված անսպասելի ու կտրուկ զարգացումներ. Ժողովուրդ

Վերնիսաժի հարակից տարածքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետքերով, համաձայն ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկությունների՝ անսպասելի ու կտրուկ զարգացումներ կարող են տեղի ունենալ: Նախ՝ հիվանդանոցից փախուստի փորձ է կատարել Կարո Կարապետյանի փեսայի մեքենայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը, ինչը, սակայն, կանխել են ոստիկանները: Բացի այդ, ՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզել է, որ կրակոցների հեղինակի` Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ