Սամուելը տեղափոխվեց ”Բազել”/ֆոտո/
Արգենտինացի պաշտպան Վալտեր Սամուելը դարձել է շվեյցարական ”Բազելի” ֆուտբոլիստ: 36-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես էր գալիս իտալական ”Ինտերում”, որը նա լքեց ազատ գործակալի կարգավիճակով: ”Բազելի” հետ նրա պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար: Սամուելը հանդես է եկել նաև ”Ռոմայում” և ”Ռեալում”:





































