27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում ամուսնությունները վերադարձել են նախնադարյան կամ միջնադարյան հասարակարգերի վիճակին

Միջնադարում և անտիկ դարերում ընդունված էր, որ տվյալ պետության հզորացման համար այդ պետության առաջնորդները կնության էին տալիս կամ առնում հարևան երկրների իշխողների ընտանիքի անդամներին և ցանկացած ազդեցիկ մեկի ամուսնություն կրում էր <քաղաքական>, ավելի ճիշտ կարելի է ասել ”պետական” բնույթ ՃՃՃ: 
Նախնադարում այդպիսի բան չկար ու ով հասներ ում հասներ ստացվում էր ամուսնությունը, բայց կրկին խավերի տարբերություն կար, որ ամեն մեկը ամուսնանում էր հնարավորինս իր խավին մոտ ներկայացուցչի հետ: 

Սովետի ժամանակ այս ամենը վերացավ, իսկ ”ժողովրդավարական աշխարհում”, կարելի է ասել ֆրանսիական հեղափոխությունից հետո, նաև արվեստի ու գրականության անմիջական ազդեցության տակ, սիրո թեման արդիական դարձավ: Սովետի դեպքում հավասարությունը և համարտարած աղքատությունը մարդկանց ստիպեց ”սիրո” հիմքի վրա ընտանիքներ կազմել` հնարավորինս զերծ մնալով քաղաքականությունից ու խավային սահմանափակումներից: 

Անկախ Հայաստանի դեպքում` անկախության առաջին տարիներին սովետի իներցիայից ելնելով, նաև ազգային զարթոնքի հետևանքով, կրկին միայն ”սիրով” ամուսնություններն էին քաջալերվում և ամոթալի էր համարվում խավային կամ ”ալֆոնսային”` հարստության ու պաշտոնի համար ամուսնությունները:

Այսօր ուսումնասիրելով լրատվամիջոցները կարելի է հաստատապես պնդել, որ Հայաստանում ամուսնությունները վերադարձել են նախնադարյան կամ միջնադարյան հասարակարգերի վիճակին ու այդպիսի ամուսնությունները ամոթալի չեն համարվում հասարակության համար` դեռ ավելին, այդ կերպ տարբեր կուսակցություններ իրար հետ մերձենում կամ հեռանում են, տարբեր օլիգարխիկ ցեղեր իրար հետ թշնամանում կամ բարեկամանում: Չգիտեմ որն է լավ որը վատ, սակայն որ սերը գնալով վերանում է Հայաստանից, դա ակներև է ու միգուցե այդպես էլ պետք է լիներ, քանի որ Հայաստանն իր համար ընտրել է զարգացման այդ ուղին:

Facebook-յան իր էջում գրել է Առաքել Սեմիրջյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ