12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Հայաստան-Սերբիա. տոմսերն արդեն վաճառքում են

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան ‘’Հանրապետական’’ մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող ‘’hummel’’ խանութից: Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան, Հայաստանի, Ռուսաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. “Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:  Օժտված լինելով ստեղծագործական մեծ ներուժով ու տաղանդով՝ Դուք դեռ խորհրդային տարիներից սկիզբ առնող […]

Սերբիայի ԱԳ նախարարը սխալ քաղաքական ուղերձ է որակել միայն Բաքվում իր երկրի դեսպանության բացումը

Դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ երեկ Բելգրադում կայացած Հայաստանի և Սերբայի արտգործնախաարների ասուլիսը համեմված է եղել Ադրբեջանի համար տհաճ հայտարարություններով՝ ընդ որում երկու կողմից էլ։ Մասնավորապես Սերբիայի արտգործնախարարը Իվիցա  Դաչիչը հայտարարելով Երևանում դեսպանատուն բացելու Սերբիայի կառավարության մտադրության մասին, բառացիորեն ասել է՝  ժամանակին միայն Ադրբեջանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը սխալ քաղաքական ուղերձ էր պարունակում։ Էդվարդ Նալբանդյանն էլ հանգամանալից փաստերով սերբ լրագրողներին է ներկայացրել […]

Ի՞նչ խոչընդոտներ կան

”Իհարկե, շատ հստակ է, որ իշխանությունը բաց նյարդերով է արձագանքում այս հանրահավաքներին”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ Հրազդանում ու Սիսիանում եռյակի հանրահավաքների ժամանակ իշխանությունները խնդիր էին դրել ծաղրելու, հասարակական տրանսպորտը չէր աշխատում: Նա նաև հայտնեց, որ չնայած Արարատի քաղաքապետը մերժել է այսօրվա հանրահավաքը, բայց բոլոր դեպքերում այսօր կլինեն Արարատում: […]

Թուրքիայում հակահայ բնույթի մրցույթ են հայտարարել

Թուրքիայի Գազի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում հայտարաված “Հայերի դաժանությունը պատկերող աֆիշի միջազգային մրցույթի” արդյունքների հրապարակման համար ընտրվել է Հրանտ Դինքի սպանության օրը` հունվարի 19-ը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող հայկական “Ագոս” երկլեզու /հայերեն, թուրքերեն/ շաբաթաթերթը, գրում է Ermenihaber.am-ը: Մրցույթը կազմակերպվել է վերոնշյալ ֆակուլտետի և Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության համագործակցությամբ: Մրցույթի հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ թուրքերը իբրև թե […]

Եռյակի հայտարարությունը` այսօր կայանալիք հանրահավաքի վերաբերյալ

Եռյակի՝ հասարակական լայն ընկալում ունեցող մարզային հանրահավաքները խոչընդոտելու, դրանց մասնակիցների քանակը, ազդեցությունը թեկուզ չնչին չափով նվազեցնելու համար իշխանությունը դիմում է զանազան, այդ թվում նաեւ ամոթալի մեթոդների։ Այդպիսի մեթոդներ նա արդեն իսկ կիրառել է Հրազդանում, Սիսիանում եւ Կապանում։ Արդյունքի չհասնելով, Արարատ քաղաքում նշանակված հանրահավաքի օրը իշխանությունը որոշել է պարզապես թաքնվել երեխաների ետեւում։ Հոկտեմբերի 3-ին ժամը 17-ին […]

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում քարաթափման հետևանքները վերացվել են

Հոկտեմբերի 3-ին` ժամը 10.40 դրությամբ, Մ2 ավտոճանապարհի 313 կմ-ում` Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում: ՛՛Կապանի ՃՇՇ՛՛ ՍՊԸ-ի կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ներկա պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով երթևեկության համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Արմեն Աշոտյանի նոր ֆլեշ-մոբը /վիդեո/

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հաշվի առնելով, որ վերջերս ավանդույթ են դարձել ՖԼԵՇ-ՄՈԲ-երը, այսօր՝ հոկտեմբերի 3-ին առաջարկեց մի նոր ֆլեշ-մոբ: Նախարարը բոլոր չափահաս քաղաքացիներին առաջիկա օրերին՝ մինչեւ Ուսուցչի մասնագիտական տոնը, զանգահարել իրենց գոնե մեկ ուսուցչի եւ շնորհավորել: Ֆլեշ-մոբի մանրամասները տեսանյութում:

Դեռ չենք կարողանում աշխարհին ապացուցել, որ Ցեղասպանություն եղել է

Ծաղկաձորում  շարունակվում  է ՛՛Ես եմ՛՛ միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Գրողների ստեղծագործական տանն ամեն օր մոտ երկու  տասնյակ ֆիլմ է ցուցադրվում, իսկ արդեն երեկոյան կլոր  սեղանի շուրջ կազմակերպվում քննարկումներ, որոնք  անցնում  են  բավականին բուռն: ՛՛Առաջին անգամ եմ մասնակցում  կինոփառատոնի և պիտի ասեմ, որ տպավորություններս  շատ լավն  են, իսկապես, ստեղծագործական  մթնոլորտ է տիրում: Երեկ քննարկում եղավ, որը բուռն […]

Որեւէ երկիր ապահովագրված չէ էբոլա վիրուսի ներթափանցումից. մասնագետ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ՀՀ ԱՆ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, խոսելով վերջերս պատուհաս դարձած էբոլա վիրուսից, նշեց, որ որևէ երկիր ապահովագրված չէ վիրուսի ներթափանցումից: “Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալների՝ վիրուսի բռնկումից մինչ օրս գրանցվել է հիվանդացության 7200 դեպք, որից 3300-ը՝ մահվան ելքով: Վիրուսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ