20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Սիգնա՞լ”-ն էր կնոջ հիվանդության պատճառ. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Տիգրան Արշակյանի եւ Ջիվան Ասատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ: Գործի մանրամասները “Ժամանակ” թերթում:

24-ամյա Տիգրան Արշակյանը 2010 թվականին զինվորական հանցագործության համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 1 ամիս ազատազրկման:

2013 թվականի փետրվարի 12-ին նա ազատվել է պայմանական-վաղաժամկետ՝ պատժի 3 ամիս 6 օրը չկրած:

Իսկ 2013 թվականի մայիսի 28-ին նա կատարել է հանցավոր արարք, մեղադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

20-ամյա Ջիվան Ասատրյանը նույնպես մեղադրվել է նույն արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի մայիսի 28-ին, ժամը 23-ի սահմաններում Տիգրան Արշակյանը կնոջ հետ իր “BMW X-5” մեքենայով զբոսնել է Երեւանի Լուկաշինի 2-րդ փողոցում:

Այդ ժամանակ Ջիվան Ասատրյանն իր “Nissan Pathfinder” մեքենայով համընթաց երթեւեկել է եւ Լուկաշինի 1-ին ու 2-րդ փողոցների հատման մասում ճանապարհը չզիջելու, վազանցը խոչընդոտելու պատճառով ազդանշան է տվել:

Տիգրան Արշակյանը վրդովվել է այդ ազդանշանից, իր հերթին ազդանշան է տվել ու շարունակել երթեւեկությունը:

Ջիվան Ասատրյանը գնացել է նույն ուղղությամբ, երկուստեք ազդանշաններ են տվել, ապա կանգնեցրել են մեքենաները:

Տիգրանը մոտեցել է Ջիվանին, պարզաբանում է պահանջել:

Տիգրանի, Ջիվանի ու վերջինիս ընկերոջ միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում արեւելյան մարզաձեւերով զբաղվող Ջիվանը ծեծի է ենթարկել Տիգրանին:

Վերջինիս կինը մեքենայից իջել է, մոտեցել կռվողներին, աղմկել է, գոռացել, դրանից հետո վիճաբանությունը դադարել է:
Տիգրանն ու կինը տուն են գնացել:

Տանը կնոջ ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնություն են կանչել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել:

Կնոջ առողջական վիճակի վատացման պատճառը Տիգրանը համարել է փողոցային վեճի ժամանակ Ջիվանի ու նրա ընկերոջ կողմից իրեն ծեծի ենթարկելը, որի ականատես լինելով՝ կինը ապրումներ էր ունեցել, լարված հոգեվիճակում էր եղել:

Տիգրան Արշակյանը արդեն մայիսի լույս 29-ի գիշերը, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում եղբոր, հորեղբորորդու, հինգ այլ ընկերների հետ գնացել է հարեւանությամբ բնակվող Ջիվանի բակ, ձայն է տվել նրան:

Ջիվանը դուրս է եկել տնից, մոտեցել է բակում կանգնած Տիգրանին ու նրա կողմնակիցներին: Վեճ ու կռիվ է սկսվել:

Ըստ դատական ակտի՝ “Տիգրան Արշակյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ջիվան Ասատրյանի աջ գոտկային եւ ձախ հետույքային շրջաններին, աջ թուլակողի շրջանին, վնասել է լյարդը եւ Ասատրյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ