20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հոլանդացիները պատանդ են վերցրել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, “Էյր Արմենիա” ավիաընկերության օդաչուները, որոնց մեծ մասն “Արմավիա”-ի  նախկին աշխատակիցներն են, անո­րոշության մեջ են: Մինչեւ դեկտեմբերի 20- ն ավիաընկերությունը դադարեցրել է ուղեւորափոխադրումները, իսկ թե ինչ է լի­նելու դրանից հետո, աշխատողներին չի ասվել: Այժմ ղեկավարությունն օդաչունե­րին իրենց հաշվին արձակուրդ է ուղարկել՝ վճարելով աշխատավարձի չնչին մասը:

“Էյր Արմենիա” –ի սեփականատեր Արսեն Ավետիսյանն աշխատում է բարձր պահել աշխատողների տրամադրությունը: Թե նրանց, թե ԶԼՄ-ներին ասվում է, որ երկու ինքնաթիռները, որոնք “Էյր Արմենիան՞ վարձակալում է հոլանդական ընկերու­թյունից, Հոլանդիայում տեխսպասարկում են անցնում:

Իրականում, սակայն, հայ­կական ավիափոխադրողը գումար է պարտք դրանց տերերին, եւ վերջիններս հետ են տարել օդանավերը, պայմանով, որ կվերադարձնեն միայն այն դեպքում, եթե հայկական ընկերությունն իր պարտ­քերի համար երաշխավոր գտնի:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ