20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Արտահերթ ընտրություններ են լինելու. Փոստանջյանի լուրը զարմացրեց Մուկուչյանին

Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հայտարարեց, որ եկող տարի սպասվում են արտահերթ ընտրություններ: Պատգամավորը հետաքրքրվեց, որքան գումար է անհրաժեշտ այդ ընտրությունների համար:  ԿԸՀ նախագահը զարմացած արձագանքեց. ՛՛Անկեղծ ասաց՝ չգիտեմ՛՛: ՛՛Հանրության ցանկությունն է դա: Կխնդրեի պարզաբանում տալ՝ որքա՞ն գումար եք պատրաստվում բյուջեից պահանջել […]

Վարչապետը սարսափել է վազորդի հարձակումից /վիդեո/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Լիդսում ելույթ է ունեցել, երբ շրջանցելով նրա թիկնապահներից մեկին՝ մի երիտասարդ հարձակվել է նրա վրա ու հրել նրան: Մյուս թիկնապահն ակնթարթորեն արձագանքել է՝ բռնելով տղային, տեղեկացնում է “Росбалт-ը: 28-ամյա երիտասրադին ձերբակալել են, սակայն շատ շուտով պարզվել է, որ նա ընդամենը վազորդ է, ով այդ տարածքում իր առավոտյա վազքն էր իրականացնում: […]

Պատերազմական գործողություններ էին մի քանի ամիս առաջ, ո՞րն էր ԱԱԽ դերակատարությունը

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի բյուջեի քննարկման ժամանակ զեկուցող ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանին հարց ուղղեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ցանկանալով տեղեկանալ, թե այս տարի ԱԱԽ-ն քանի՞ նիստ է անցկացրել, և որքա՞ն են կազմում նիստերի համար անցկացվող ծախսերը:Թանանյանը պատասխանեց, որ նիստերի համար գումարներ չեն նախատեսվում ու չեն կատարվում. ՛՛ԱԱԽ նախագահի կողմից հաստատվում է […]

՛՛Իշխանափոխություն որևէ մեկը որևէ մեկին պարտադրել չի կարող՛՛

՛՛Իշխանափոխություն որևէ մեկը որևէ մեկին պարտադրել չի կարող, արտահերթ ընտրություններ չեն կարող որևէ մեկին պարտադրվել՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Դիտարկմանը, թե ճնշումների դեպքում չեն լինի արտահերթ ընտրություններ, նա արձագանքեց. ՛՛Ի՞նչ ճնշման մասին է խոսքը, ես չեմ տեսել մի քաղաքական գործիչ, որը մեկ այլ քաղաքական գործչի հանրահավաքի արդյունքում որոշի […]

Հ. Աբրահամյանի առաջին բյուջեն` Սոցիալական եւ իրատեսական

Վարչապետ Աբրահամյանն առաջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացրել է ՀՀ պետական բյուջեի նախագիծը և այն որակել որպես «հստակ սոցիալական»: «Այս տարի ևս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ 2015 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում՝ միայն կրթության, […]

Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Մանվել Բադեյան

”Ցանկացած հանդիպում երկու երկրների ղեկավարների մեջ նշանակում է, որ դեռևս հնարավորությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման` հնարավոր է: Անուղակի ձևով հնարավոր է դատողություններ անել, դա այն է, որ ինտեսնսիվացել են հանդիպումները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Որպես հիմնավոր նկատառում նա մատնանշեց   նախորդ հանդիպումները.” Սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը, Մինսկի […]

Այսքան թուղթ եք բերել, այնքան տարել. Ջհանգիրյանն անեկդոտ պատմեց

 ՛՛Արդարադատության նախարարությունը պիտի որակական ցուցանիշների վրա ուշադրություն դարձներ, դուք որ որպես որակական ցուցանիշ միայն նշեցիք, որ պատրաստվում եք հաջորդ տարի ավելացնել ազատազրկման մեջ դատապարատյալների զբաղվածությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Պատգամավորը շեշտեց, որ երեկ ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը […]

Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 478 երեխա` 253 տղա և 225 աղջիկ

Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37891 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4375 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 829 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 231 տղա […]

Դիմելու են նախարարին ու սպասեն

“Մայրության արձակուրդի արդարացի փոխհատուցում” քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նամակով նրանք կառավարությանը առաջարկում են սոցիալական բյուջեի ծախսարդյունավետության ապահովման համար մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք որեւէ կերպ անդրադարձ չեն ունենա Հայաստանի աշխատող բարեխիղճ քաղաքացիների վրա:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության անդամ Տաթեւիկ Դավթյանը: Նախաձեռնության անդամ Անուշ Բաբայանի խոսքով, […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ ս. թ. հոկտեմբերի 24-ին Եգիպտոսի Սինայ նահանգի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել: «Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակն է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ տարածաշրջանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ