Դեռ պարզ չէ Քաջարանում վարակի աղբյուրը
Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ի վարակման դեպքերին՝ ասաց, որ կենտրոնի տնօրենը դեռեւս սեպտեմբեր ամսին համապատասխան որոշմամբ գործուղվել է վերապատրաստման, նա վերադարձել է, եւ ինչ-որ հիվանդության պատճառով չի ներկայացել աշխատանքի, իսկ հիմա Հայաստանից բացակայում է: Ըստ փոխնախարարիզարգացած երկրներում բուժում ստացողների 5-12 տոկոսի մոտ զարգանում են բուժման հետ կապված […]





































