24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Աննա Իսրայելյանը չի հասցրել /վիդեո/

Aravot.am կայքի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանը դեռ չի հասցրել պատրաստվել Նոր տարուն: Միայն նվերներն է գնել: Իսկ պատրաստավելու համար ժամանակ է պետք ու մեր գործընկերը խոստովանում է, որ կայքի աշխատանքը շատ ժամանակ է խլում: Մանրամասները տեսանյութում:

Հունվարի 1-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը

2015թ. հունվարի 1-ի 00.01-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Այն Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է:          Նախարար Արմեն Մուրադյանի խոսքով` այս ծրագիրը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական նշանակություն ունի և մեծ պատասխանատվություն է պարտադրում։           Ծրագրի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կյանքեր փրկել ոչ դեղապատ մեկ […]

Ցավակցագիր

ԱԺՄ կուսակցության ցավակցագիրը Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ   ԱԺՄ կուսակցությունը խորապես վշտացած է ականավոր քաղաքական գործիչ, հայոց պետականության ակունքներում կանգնած, պետականության կայացման գործում մեծ ներդրում ունեցած, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:  Վահան Հովհաննիսյանի կորուստը մեծ է, մենք կորցրեցինք մեծ հայրենասերի, բարձր մտավորականի, անձնվեր զինվորի: Մենք երբեք չենք մոռանա այն ժամանակահատվածը, երբ միասին էինք […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Եղանակը Հայաստանում Հանրապետության տարածքում՝   Դեկտեմբերի 30-ին, 31-ին հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ի ցերեկը և 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան`  2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ի ցերեկը նույնքանով կնվազի: Երևանում՝    Դեկտեմբերի 30-31-ին, հունվարի 1-ին և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ի ցերեկը […]

Կարեն Ճշմարիտյանի օրիգինալ խնդրանքը Ձմեռ պապին /վիդեո/

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ լրագրողներին բարիություն մաղթեց: Henaran.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե իր համար ինչ է ցանկանում Ձմեռ պապից: ՛՛Ինձ մոտ բարությունը մի քիչ շատ է, մի քիչ պակաս բարություն՛՛,-ասաց նախարարը: Սակայն նախարարը նաև մեկ երազանք ունի: Մանրամասները՝ տեսանյութում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Սիրելի երևանցիներ, 2014 թվականը ևս դառնում է պատմություն, և մենք բոլորս նոր հույսերով ու սպասումներով, նոր ծրագրերով ու ակնկալիքներով դիմավորում ենք Նոր տարին։ Ամփոփելով անցնող տարին՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ այն հաջողությունների ու ձեռքբերումների տարի էր մայրաքաղաքի համար։ Հետևողական աշխատանքով մենք կարողացանք առաջընթաց արձանագրել ոչ միայն քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում, այլև հաջողությամբ […]

Ինչպիսին էր 2014 թվականը /վիդեո/

Alzheimer Nederland կազմակերպությունը ներկայացրել է նոր գովազդային տեսահոլովակ այն մասին, թե ինչպիսին էր 2014 թվականը մոլորակի բնակիչների համար: Տեսահոլովակում պատմվում է անցնող տարում տեղի ունեցած ուրախությունների ու ողբերգությունների, պատահաների եւ մեծ արձագանք գտած իրադարձությունների մասին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասեր, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ: Ողջունելով զինծառայողներին՝ քաղաքապետը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթել բարի ծառայություն: «Ինչպես գիտեք, արդեն երկու տարի է, ինչ բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հաջողությամբ իրականացնում է հատկապես […]

Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը.  -Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայեր, շնորհավորում եմ Ձեզ` Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ: Մաղթում եմ սեր, առողջություն և առատություն ամեն հայի ընտանիքում: Ձեզ համար թող 2015 թվականը նշանավորվի որպես վերելքների, հաջողությունների և հաղթանակների տարի: Թող որ միասնականությունը, մեր ուժերի հանդեպ հավատը և հայի անկոտրում […]

Ինչպես զարդարել տունը` 2015-ի Ամանորին ընդառաջ

Ամանորն առանձնահատուկ տոն է, որը սիրում են թե մեծերը, թե փոքրերը: Այն հեքիաթի է նման եւ իր մեջ առեղծվածային ինչ-որ բան ունի: Մենք դրան սպասում ենք հրաշքի նման: Եւ պատրաստվում ենք մեծ անհամբերությամբ` նվերներ ենք գնում, հագուստ ընտրում, տոնածառ դնում եւ իհարկե, զարդարում տունը: Տունը զարդարելիս պետք է իմանալ գալիք տարվա առանձնահատկությունները: Նոր` 2015 թվականը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ