13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միլիոնատեր եմ դառնալու … ընդդիմությունն ու իշխանությունը միասին սահմանին էին /վիդեո/

Լուրը բերնեբերան ամբողջ գյուղին հասավ: Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչները հավաքվեցին մշակույթի տան դիմացի հրապարակում՝ պաշտոնատար հյուրերին դիմավորելու համար: Դպրոցականից մինչև ձեռնափայտով մի կերպ քայլող ծերունինները հարց ու սպասվող պատասխան էին մշակում հոգում:

Գյուղացիներին լսելու և ոգեկոչելու համար գյուղ էին այցելել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ՝ Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը և Կարեն Բոթոյանը:

ԱԺ փոխնախագահը նախ մոտեցավ երեխաներին ու հետաքրքրվեց` ով ի՞նչ մասնագիտություն է ընտրելու: ՛՛Ես միլիոնատեր եմ դառնալու՛՛,-ասաց 5-րդ դասարանցի տղան: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց` գիտելիք ունեցող մարդիկ միայն կարող են միլիոնատեր դառնալ:

Աժ փոխնախագահը և պատգամավորները ծաղիկներ դրեցին և աղոթեցին գյուղի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:

Նրանք լսեցին գյուղացիների հարցերը և արձագանքեցին դրանց :

՛՛Ուզում եմ,որ դուք բոլորդ համոզված լինեք, որ ընդդիմություն ու իշխանություն միասին ամեն ինչ անելու ենք, որ սահմանին կանգնած գյուղացին իրեն ապահով զգա՛՛,-ասաց Շարմազանովը:

ԱԺ պատգամավորները այցելեցին նաև մեկ շաբաթ առաջ դիպուկահարի կրակոցից զոհված Արման Ուդումյանի ընտանիքին: Նրանք խոստացան պարբերաբար այցելել գյուղ և լինել Արմանի երեք անչափահաս երեխաների կողքին:

Նրանք այցելեցին նաև սահմանային դիրքերի զինծառայողներին, սակայն լրագրողներին արգելեցին միանալ իրենց՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Էդուարդ Շարմազանովը Չորաթանի գյուղապետին հանձնեց ԱԺ նախագահի պարգևը: Գյուղապետ Վարուժան Բաղմանյանը պարգևատրվեց անվանական ժամացույցով:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ