16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հանրային խորհրդի նախագահն ընդունել է կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ տնտեսվարողների

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունվարի 30-ին ընդունել է կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ տնտեսվարողների, որոնք գործունեություն են ծավալում հագուստի և ոսկու տոնավաճառներում:
Քննարկանը ներկա է եղել նաև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Վերջինս հայտնել է, որ դեռևս նախորդ տարի, երբ օրենքը նոր էր ընդունվել, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել են օրենքի հետ կապված մտահոգություններն ու հնարավոր զարգացումները, և ընդգծվել է տնտեսվարողներին ընտրության հնարավորություն տալու անհրաժեշտությունը:
 
Տնտեսվարողները ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում իրենք հնարավորություն կունենան շահեկան պայմաններում աշխատելու:
Հանրային խորհրդի նախագահի հանձնարարությամբ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը նույն օրը գումարել է նիստ՝ ևս մեկ անգամ քննարկելու փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները՝ ներառելով նաև տնտեսվարողների
առաջարկները:
 
Հանձնաժողովի նիստում որոշվել է, որ պետք է.
– Տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել կամավորության սկզբունքով ընտրելու շրջանառության հարկի տոկոսադրույքները. այն տնտեսվարողները, որոնք կարող են ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, կարող են օգտվել 1 տոկոս շրջանառության հարկ վճարելուց, իսկ որոնք չեն կարող, նրանց համար սահմանել 3,5 տոկոս:
– ՓՄՁ-ների գործառույթի սահմանման շեմը  58.350 միլիոն դրամից բարձրացնել մինչև 100 միլիոն և ավելի դրամի:
– Նախատեսել հարկահավաքման հաստատագրված վճարի տարբերակը:
– Հնարավորինս սահմանափակել հարկային տեսուչների մուտքը ՓՄՁ տնտեսվարողների գործունեության տարածքներ:
– Հսկողություն սահմանել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում ամրագրված դրույթի իրականացմանը, ըստ որի առևտրային գոտու սահմանային վարձավճարները չեն կարող գերազանցել ձեռներեցների շրջանառության 1.5 տոկոսի սահմանը: 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ