Զարուհի Փոստանջյանը հարցնում է Հովիկ Աբրահամյանին
Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գրավոր հարցումն՝ ուղղված կառավարությանը: Հարգելի պարոն Աբրահամյան, Սույն թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողության ժամանակ Դուք ուշադրությամբ լսում էիք Հռչակագրի դրույթները, որոնք հստակ պարտավորություն են սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև՝ հետապնդել հայ դատը և հասնել արդարության վերականգնմանը: […]





































