07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ -ի առաջին “մեսիջը” պարզ է. սպասվում է Սերժ Սարգսյանի ելույթը /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստի օրակարգում եղել է մեկ հարց: “Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Կուսակցության ԳՄ անդամները քննարկել են նախագահի հաղորդումները, գնահատականները և բոլորը համակարծիք են այդ գնահատականների հետ, և մենք ընդամենը մի քանի րոպե անց կշարունակենք այդ քննարկումները խորհրդի նիստում”,-ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ խորհրդի նիստում նախատեսված է քննարկել ՀՀԿ ԳՄ-ի ու խորհրդի գնահատականները ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: “Այնուհետև խորհուրդը կքննարկի այդ հարցը, կլինեն ելույթներ և դրանից հետո մենք կքվեարկենք, ու խորհուրդը կհրապարակի իր որոշումը”:

Շարմազանովի փոխանցմամբ` խորհրդի նիստում նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Հարցին, թե սահմանադրական բարեփոխումների ծուրջ քննարկումներ կլինեն, Շարմազանաովն արձագանքեց` ավելի լայն սպեկտոր է քննարկվելու:

“Հայաստանում պետք է ձևավորվի նորմալ քաղաքական մշակույթ:  Քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները, և ցանկացած ոչ քաղաքական գործելակերպ չի կարող լինել քաղաքական մշակույթի մաս”,-եզրափակեց Շարմազանովը: Առաջին “մեսիջը”, փաստորեն ՀՀԿ խոսնակը տվեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ