14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արմեն Մուրադյանը ծանոթացավ արյունաբանական կենտրոնի շինարարական աշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարարության Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում շարունակվում են  հիմնական մասնաշենքի վերակառուցման և եռահարկ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:  Նախարար Արմեն Մուրադյանն կրկին այցելեց շինհրապարակ: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նախարարին ներկայացրեց  2014 թվականի ապրիլից մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքը:

Նախարարը կարևորեց իրականացվող աշխատանքների  պատշաճ որակը, ինչպես նաև  ժամկետների ապահովումը:

Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցվող եռահարկ շենքում կտեղակայվի ցողունային բջիջների պատրաստման և սառեցման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP միջազգային չափորոշիչների պահանջներին: Հիմնանորոգվող  յոթ հարկանի բուժական մասնաշենքում  այս փուլում կատարվում են հարդարման աշխատանքներ:

 Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացումը, ինչպես նաև ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունքի  ստեղծումն իրականացվում են «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» և «Հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագրի շրջանակում: Ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ