26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Ինչքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը. նախարարը խուսափեց /վիդեո/

“Մենք մակրոտնտեսական կանխատեսումով, ըստ մեր գործառույթների, ընդհանուր առմամբ չենք զբաղվում: Հիմա նայում ենք զուտ արտադրական ձեռնարկությունների մասով, արտահանման ծավալների մասով, գոյություն ունեցող միջազգային շուկայում ազդեցությունների մասով, որքան որ առանձին սուբյեկտների վրա ազդեցություն կունենա: Առանձին-առանձին ամեն ընկերության հետ տարվում է աշխատանք, այսինքն, այն ընկերությունների, որոնք ունեն արտահանման պոտենցիալ: Ոլորտային քննարկումների ժամանակ նույնիսկ մասնակի խնդիրներով անդրադառնում էինք: […]

Հեպատիտ C-ով վարակվածների գործը իրավապահների վարույթում է /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության հունվարի 22-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակված  հիվանդների հարցին: Բոլոր վարակվածները ապահովագրված են: “Կոնկրետ այդ հիվանդները ապահովագրված են եւ նրանց բուժումը բարձր մակարդակով պետք է իրականացվի”,-ասաց նախարարը:  Միեւնույն ժամանակ նախարարը խորհուրդ տվեց, չշտապել եզրահանգումներ անել,  որ հիվանդանոցային հիգիենայի խախտման մեջ […]

Ինչո՞ւ են զանգում քաղաքապետարան

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով ստացվել է 149 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 120-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 67 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ […]

Ռուսլան Բաղդասարյանն ընդունեց մանկապարտեզների սնունդ մատակարարողներին

“Մանկապարտեզներ հաճախող 1500 երեխաները ոչ մի բանով չեն տարբերվում իմ երեխաներից, ձեր երեխաներից, այնպիսի սննդով ապահովենք, ինչ մերոնց կտայինք”,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ Դավթաշենի մանկապարտեզների սննդի մատակարարման  մրցույթում  հաղթող ճանաչված  ընկերությունների հետ հանդիպման ժամանակ: Նախ Ռուսլան Բաղդասարյանը շնորհավորեց նրանց հաղթելու կապակցությամբ, այնուհետև քննարկվեցին հետագա աշխատանքի վերաբերյալ որոշակի հարցեր: […]

Մոր եւ որդիների դիերը 2 տարի մնացել են բնակարանում

Սախալինի ոստիկանությունը քննում է ընտանիքի 3 անդամների տարօրինակ մահվան հանգամանքները: Օրերս տեղի բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել են 58-ամյա տանտիրուհու եւ 1976 ու 1984 թվականներին ծնված նրա որդիների դիերը: Դատաբժշկական փորձաքննությունը չի կարողացել պարզել ընտանիքի մահվան հանգամանքները, հայտնում է SakhalinMedia-ն: Տանը հայտնաբերվել է նաեւ մահվանից առաջ գրված նամակ, որը գրվել է 2013-ին: Փորձաքննությունը պարզել է, որ […]

Նրանք մոլորության մեջ են. Շարմազանով /վիդեո/

”Ցանկացած որոշում պետք է լինի կշռադատված և հիմնավորված: Ցանկացած հարց քննարկվում է, բայց ամեն հարց չէ, որ պետք է քննարկվի ՀՀԿ-ում: ԱԺ-ն կամ ՀՀԿ-ն դատական ատյան չեն, յուրաքանչյուրս պետք է լինենք մեր իրավասությունների շրջանակներում”,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գյումրիի ողբերգության թեմայով հաջորդ լսումների ժամանակ […]

Սերժ Սարգսյանը ընդունել է Մինորու Կիուչիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նախագահը միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել է հաճախակի փոխայցելությունները և գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի ու Ճապոնիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և նոր բովանդակություն ստանում: Սերժ Սարգսյանը և պետնախարար Մինորու Կիուչին երկուստեք կարևորել են ս.թ. հունվարի 1-ից […]

Դոնեցկում արկն ընկել է կանգառի վրա. 15 զոհ կա /վիդեո/

Դոնեցկում արկն ընկել է հասարկական տրանսպորտի կանգառի վրա, ինչի հետեւանքով 15 հոգի է մահացել: Տասնյակ մարդիկ են տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է РИА “Новости”-ն: Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ներկայացուցիչները նշել են, որ պայթյունի հեղինակը Ուկրաինայի ուժայիններն են, մինչդեռ պաշտոնական Կիեւը պայթյունն իբրեւ ահաբեկչական ակտ է որակել:

Հարկային արտոնություններ արտահանողներին /վիդեո/

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով, այս պահին Հայաստանում չկա 50 մլրդ դրամի ապրանք արտահանող որեւէ կազմակերպություն, որը կկարողանա օգտվել “Շահութահարկի մասին” օրենքում նախատեսվող փոփոխություններից եւ 20%-ի փոխարեն վճարի 2 % շահութահարկ: Նշենք, որ կառավարության հավանությանն արժանացած “Շահութահարկի մասին” օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին” օրենքի նախագծով նախատեսվոմ է, որ բացառապես արտահանմամբ զբաղվող եւ տարեկան […]

Արտգործնախարարն ընդունեց Ճապոնիայի ԱԳ պետնախարարին

Հունվարի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Մինորու Կիուչիին, ով Հայաստան է ժամանել՝ Երևանում Ճապոնիայի դեսպանության գործունեության մեկնարկի կապակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Երևանում դեսպանություն հիմնելու՝ Ճապոնիայի կառավարության որոշումը, ինչը, նախարարի բնորոշմամբ, առավել կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պետնախարար Կիուչին նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված