23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց

“Պատճառների վերաբերյալ հենց ելույթի մեջ էլ գրված էր: Բացի այդ, “Հանրապետական” կուսակցության ներկայացուցիչներն էլ արտահայտվեցին դրա մասին, որ դա պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթով:

Ավելի ճիշտ, կարելի է ասել` վերջին մի քանի ելույթներով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու հիմա նախագահ Սերժ Սարգսյանը քննադատական ելույթ ունեցավ ԲՀԿ ղեկավարի վերաբերյալ: 

Մեհրաբյանը սա համարում է ոչ թե ներքաղաքական, այլ ներհամակարգային իրադարձություն: “ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, չնայած որդեգրած հռետորաբանությանը, հանդիսանում էր և շարունակում է հանդիսանալ համակարգի կարևոր մասերից մեկը: Իսկ հետագա զարգացումները դեռ առջևում են, կապրենք, կտեսնենք”,-նկատեց փորձագետը: Կարելի է արդյոք միմյանց դեմ ուղղված այս հայտարարություններից հետո ԲՀԿ-ին ընդդիմություն համարել.

“Ընդդիմություն համարում են քաղաքական ուժին՝ որպես այդպիսին, իսկ ԲՀԿ-ի պարագայում հարցը խիստ պայմանական է, այնքանով է պայմանական, որքանով պայմանական է ԲՀԿ-ի ընդհանրապես քաղաքական ուժ լինելը որպես այդպիսին: Այնպես որ սահմանների ճշգրտության համար պետք է ավելի խորը նայել հարցերին: Հաշվի առնելով՝ ինչ աստիճանի է դեգրադացված քաղաքական դաշտը մեզ մոտ՝ քաղաքական ինչ-որ տերմիններով կոչելու դեպքում սխալվելը շատ հեշտ կլինի”:

Ռուբեն Մեհրաբյանն ընդգծում է՝ Սերժ Սարգսյանի ելույթում վարչապետին ուղղված հանձնարարական կար՝ ստուգելու Գագիկ Ծառուկյանի բիզնեսները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ