21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Այս անգամ ընդդիմությունն է ապշեցրել Ստյոպա Սաֆարյանին

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Կարդում եմ լուրի անվանումը՝ “Եռյակը Գյումրու դեպքով փակ լսումներ է պահանջում”: Կարդում ու ապշում եմ. միշտ ընդդիմությունը պահանջել է բաց, իշխանությունը կողմ է եղել փակ լսումների: Օրեր առաջ էլ պետաիրավական հանձնաժողովի բաց նիստ եղավ, որին եռյակի որոշ ներկայացուցիչներ հրաժարվեցին մասնակցել իբր կազմակերպման ձեւից դժգոհ լինելով: Հիմա արդեն պարզ է […]

Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ

“Նախախորհրդարանից” հայտարարություն են տարածել այսօրվա ծեծի հետ կապված, որտեղ հայտնում են՝ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: ” Վիրավորվել է “Նոյան Տապան”-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան`  2-5 մ/վրկ: Փետրվարի 2-ից 4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ից 3-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Անցած գիշեր հակառակորդը կրկին դիմել է ոտնձգության. Ա. Հովհաննիսյան

Անցած գիշեր հակառակորդը կրկին դիմել է ոտնձգության, հատկապես արցախյան հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունները չոզոքացվել ու կանխարգելվել են: Կատարվածի ողջ պատասխանատվութունը մնում է ադրբեջանական ռազաքաղաքական ղեկավարության խղճին: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

՛՛Մինչև ճլոթի չտաս, չի հասկանա՛՛ /վիդեո/

՛՛Փոքր երեխային մինչև ճլոթի չտաս, սիլլա, նա չի հասկանա, պետք է լավ հակահարված արվի, չի հասկանա, հա կզոհվեն՛՛,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը: Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է շատ ավելի խսիտ ու կտրուկ հակահարված անի, դիվերսիա անի: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն, որտեղ նրանք կոչ […]

6 օրվա ընթացքում հակառակորդն արձակել է 40 հազար կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակել է  ավելի քան 40 000 կրակոց:  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածում հակառակորդն […]

Ծեծի են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի անդամները

Նախախորհրդարանից տեղեկացնում են, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկվել մի խումբ մարդիկ, որոնց մեջ է նաև Քերոփ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, որոնց մեջ կային նաև ազատամարտիկներ, ովքեր պետք է դիմավորեյին Երևանից-Արցախ ավտոերթով մեկնող մեքենաներին։   

Մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք. պատգամավորները սահմանային զորամասում էին /վիդեո/

”Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինելը և Ձեզնից վարակվելը հայրենասիրությամբ, ևս մեկ անգամ գիտակցելը, որ հայրենիքը սկսվում է սահմանից, ևս մեկ անգամ գիտակցելը, որ մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպիսի հասնենք մեր երազների Հայաստանին՛՛,-Տավուշի մարզի զորամասերից մեկում (հայտնի Մեհրաբի զորամաս) ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ […]

Շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք, խփվել առնվազն 2 զինվոր

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ