13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նստացույց էլ կանենք, ճանապարհներն էլ կփակենք. նաիրիտցիները ՛՛կատաղած՛՛ են

՛՛Նաիրիտ՛՛  գործարանի մի խումբ աշխատակիցներ իրենց պահանջով նորից Կառավարության շենքի մոտ են։ Նրանք չեն պատրաստվում դադարեցնել իրենց ամենօրյա բողոքի ցույցերը:

՛՛Մեր բողոքի ակցիաները չենք դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը ժամանակացույց չի տրամադրել։ Պետք է ամեն օր կառավարությանը հիշեցնենք, որ մեզ խոստացել են հստակ պատասխան տալ։ Եթե իրենց թողնենք մեզ կմոռանան և որրէ պատասխան չեն տա՛՛,- մեզ հետ զրույցում ասաց  Շողիկ Նախդալյանը։

Երեկ կառավարությունից նրանց տեղեկացրել են, որ պետք է սպասեն  մինչև ուրբաթ, այդ օրը  վարչապետը կտրամադրի աշխատավարձերի մարման ժամանակացույց։

՛՛Մենք կատաղած ժողովրդի մի մասն ենք, այդ իսկ պատճառով էլ մեզանից ամեն բան սպասելի է։ Նստացույց էլ կանենք, ճանապարհներն էլ կփակենք, իրենք հարցը բռնություններով են լուծում, մենք էլ մեր հարցը անհնազանդ քայլերով կլուծենք։ Էսքան ժամանակ մարդկային լեզվով խոսեցիքն բանի տեղ չանցավ, դե հիմա կիմանան ով է ՛՛կատաղած՛՛ նաիրիտցին՛՛ ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ