Հիմնանորոգվել է Արարատի մարզի հանրապետական նշանակության ավտոճանապարհը
ՀՀ Արարատի մարզի Երևան-Արտաշատ-Այգեվան-Մ2, Ազատավան-Բերքանուշ ավտոճանապարհը «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և դարձել է առավել բարեկարգ: Հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածի երկարությունը 3.5 կմ է, որից 2014 թվականին հիմնանորոգվել է 1.468կմ-ը: Նախկինում ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը վատ վիճակում էր: Լայնական, երկայնական և ցանցավոր ճաքերի, ինչպես նաև քանդված եզրաքարարերի պատճառով ճանապարհահատվածը բազմաթիվ դժվարություններ էր առաջացնում բնակիչների և […]





































